Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:30 20-03-2024

Պետությունը լավ հնարավորություն ունի արցախցիների համար մշակելու արդարացի և թիրախային ծրագրեր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փախնախարար Աննա Ժամակոչյանն «Արմենպրես»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Արցախից բռնատեղահանվածներին ՀՀ կառավարության կողմից տրվող աջակցության ծրագրերը, դրանց շարունակականությանը և զբաղվածության ապահովման վերաբերող պետական քաղաքականության հետ կապված հարցերը։

Խոսելով, մասնավորապես, արցախցիներին ՀՀ տարածքում բնակարանաններով ապահովելու մասին, նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ համապատասխան ծրագիրը դեռևս գտնվում է մշակման փուլում, որի ընթացքում լսվելու են նաև ինչպես պետական, այնպես էլ տեղական և արցախյան հանրային կառույցների մոտեցումները։

Թե ինչ առաջարկներ է պատրաստ լսելու և ներառելու պետական ծրագիր՝ կառավարության ներկայացուցիչը չի մանրամասնել, սակայն կրկնել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում հայտարարած աջակցության չափը՝ 3 մլն դրամ։ Ճիշտ է, Աննա Ժամակոչյանը նաև նշել է, որ «ներդրումային առաջնահերթություն ունեցող բնակավայրերում բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու դեպքում աջակցության չափը կավելանա՝ հասնելով 4 մլն-ի, իսկ առանձին բնակավայրերում անգամ 5 մլն դրամի»։

Oragir.News-ն արդեն անդրադարձել է մարտի 20-ին Երևանի Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին, որն, ինչպես կազմակերպիչներն են հայտարարել՝ նպատակ ունի ապահովելու տեղահանվածների խնդիրներն ու կարիքները։ Մենք հույս էինք հայտնել, որ արցախցիների այս նախաձեռնությունը, որպես իր տեսակի մեջ առաջին խոշորամասշտաբ միջոցառում-քննություն, կանցնի միահամուռ և համախմբված եղանակով՝ ցույց տալով Նիկոլ Փաշինյանի վարչակազմին, որ տեղահանված տասնյակ հազարավոր մարդիկ հետապնդում են մեկ միասնական նպատակ, այլ ոչ թե տեղի են տալիս պետական մեքենայի կողմից տրվող անհատական գրավիչ առաջարկներին, որոնք միայն կազմալուծում են համընդհանուրի շահերի իրացման նպատակով ձևավորվող գործիքները։
Եթե ՀՀ կառավարությունն իսկապես հետամուտ է արդարացի լուծում տալու տնազրկված արցախցիների համար կենսական կարևորության հարցերին, ապա թե՛ մարտի 20-ի հավաքը, թե՛ հետագայում կազմակերպվելիք մյուս միջոցառումները, որոնք գուցե կունենան այլ ձևաչափ, սակայն ուղղված կլինեն նախանշված նպատակների իրագործմանը,- կարող են հանդիսանալ հանրային կարծիքի և մոտեցումների շատ լավ ցուցիչ և հաշվի առնվել Արցախից տեղահանված մարդկանց կարիքների բավարարմանն ուղղված պետական ծրագրերին։

Մնում է միայն մաղթել ինչպես արցախցի, այնպես էլ մյուս բոլոր հայերին՝ լինել միասնակամ և այդպես լուծել հիմնահարցերը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր