Մամուլ 2 տարի առաջ - 08:24 19-03-2024

Գուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցաքննությունից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, Արսենյանի հարցաքննությունը տեւել է մոտ մեկ ժամ. վերջինս քննիչի հարցերին, թե ճանաչում է արդյոք գործով կալանավորվածներին, երբեւէ տեսել է նրանց կամ շփվել նրանց հետ, պատասխանել է, որ ծանոթ չէ ու երբեւէ չի ճանաչել։

Ի դեպ, ամենաուշագրավն այն է, որ այս քրեական գործը քննում են ԱԱԾ-ից քննչական տեղափոխված ԱԱԾ քննիչները։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հաջորդը ՀՀ քննչական կոմիտե հրավիրվելու է ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, որի բակ էին ցանկացել պայթուցիկ նետել, բայց պատահմամբ պայթուցիկը գցել էին նրա հարեւանի բակ։

Նշենք, որ երեկ ArmLur.am-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես է ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը մտնում Քննչական կոմիտե։ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ նրան հարցաքննել են իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու քրեական վարույթի շրջանակներում:

Նկատենք, որ ՔՊ գրասենյակի եւ «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը: Գործով կալանավորվածներից մեկը ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյան է եւ Վահան Հովհաննիսյանը:

ՀՀ քննչական կոմիտեն պարզել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու համար 2024 թվականի փետրվարի 20-ին, կիրառելով քողարկման եւ չբացահայտվելու համար անհրաժեշտ որոշակի միջոցներ, քաղաքացին գնացել է Երեւան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ եւ ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված՝ որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ եւ պենտալիտ, իսկ որպես խոցման միջոց՝ հեղյուսներ եւ մանեկներ պարունակող, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։

Ապա՝ նույն ժամանակահատվածում, պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդկերպ առաջացնելով պայթյունի եւ հրկիզման իրական սպառնալիք՝ զուգորդված քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու եւ այլ ծանր հետեւանքներ առաջացնելու վտանգով: Վ.Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել, եւ նշված հետեւանքները վրա չեն հասել պատահականությամբ՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմը հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:

Նշված արարքները կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու համար, քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, եւ բոլորը կալանավորված են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի