Արտաքին 2 տարի առաջ - 21:36 18-03-2024

ԱՄՆ-ն և Ճապոնիան տիեզերքում միջուկային զենքի արգելքի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագիծ են պատրաստել

Վաշինգտոնն ու Տոկիոն պատրաստել են տիեզերքում միջուկային զենքի տեղակայման արգելքը հաստատող՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում «Միջուկային զինաթափումը և միջուկային զենքի չտարածումը» թեմայով բաց քննարկմանը։

«Միջուկային զենքի ցանկացած տեղակայում Երկրի ուղեծրում աննախադեպ, վտանգավոր և անընդունելի կլինի: Երկրները պետք է հավատարիմ մնան Տիեզերքի մասին պայմանագրի չորրորդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորություններին (արգելում է Երկրի ուղեծրում տեղադրել զանգվածային ոչնչացման, այդ թվում՝ միջուկային զենք ունեցող օբյեկտներ) և մենք բոլոր երկրներին, որոնք դեռ չեն միացել այս պայմանագրին, կոչ ենք անում անհապաղ անել դա»,-ասել է Գրինֆիլդը՝ հավելելով, որ Ճապոնիայի և Միացյալ Նահանգների համատեղ նախագիծը վերահաստատում է այս պայմանագրի կողմերի հիմնարար պարտավորությունները և կոչ է անում անդամ երկրներին չմշակել միջուկային զենք կամ զանգվածային ոչնչացման որևէ այլ զենք, որը նախատեսվում է Երկրի շուրջը տեղադրելու համար։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում