Արտաքին 5 տարի առաջ - 12:11 02-06-2021

ԱՄՆ-ն հետաքննում է Եվրոպայում իր միջուկային զենքի վերաբերյալ տվյալների արտահոսքը

ԱՄՆ զինված ուժերը ստուգում են Եվրոպայում տեղակայված ամերիկյան միջուկային զինամթերքի վերաբերյալ տվյալների հնարավոր արտահոսքի մասին տեղեկությունը, ճեպազրույցի ընթացքում ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Խոսքը լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկության մասին է, որ Եվրոպայում ամերիկացի զինվորականներն ուսումնական ծրագրում քարտեր են օգտագործել զինամթերքի գտնվելու վայրը հիշելու համար:

«ԱՄՆ ռազմաօդային ուժերը հետաքննում են՝ հնարավոր էր արդյոք հրապարակել միայն քարտերի միջոցով փոխանակված տեղեկությունը»,- հայտարարել է ՊՆ ներկայացուցիչը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ անվտանգությունից ելնելով՝ մանրամասն չի կարող քննարկել տվյալ հարցը, սակայն վստահեցրել է, որ ամերիկայն զենքն ապահով տեղում է պաշտպանված:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Պն-ն Կոնգրեսից 28 մլրդ դոլար է պահանջել միջուկային զինանոցներն արդիականացնելու համար

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց