Ներքին 2 տարի առաջ - 11:50 18-03-2024

Դիրքը լքածին հետմահու ավելի շատ են մեծարում, քան մինչև վերջին փամփուշտը կռվածին

2023 թվականի սեպտեմբերյան արհավիրքը հարյուրավոր երիտասարդ կյանքեր խլեց արցախցիներից․․․ Մի կողմից պատերազմական, մյուս կողմից վառելիքի պահեստի սարսափելի պայթյունի զոհերը ցնցեցին հայ հասարակությանը, առանձնապես նրա արցախյան հատվածն ընկավ սոսկալի իրողությունների անդունդ և առայսօր դուրս գալ չի կարողանում։

Մարդկանց համար ամենավատթար երևույթներից է «իմ ու քո» տարբերակումը։ Արցախյան հանրությունն իր փոքրաքանակությամբ լավ գիտե, թե իր անդամներից ով ով է, ինչպես է բարձրացել որևէ ոլորտում, կամ ինչ պատճառով է անհաջողության հասել․․․

Պարզվում է, որ օրերս 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմի մի շարք զոհերի Արցախի նախագահի հրամանագրով հետմահու տրվել են զինվորական մեդալներ։ Այդ զոհերից են, օրինակ, ՊԲ-ին կից պաշտպանական գործունեություն ծավալած աշխարհազորի տղաները։

Սեպտեմբերի 17-ին կրկին մարդաշատ էր Եռաբլուր զինվորական պանթեոնը, որտեղ այցելած զոհվածների հարազատները խոսում էին վերը նշված «պարգևատրումներից»՝ իրենց վրդովմունքը հայտնելով, թե ինչ սկզբունքով են որոշվել այն մեդալները, որոնք շնորհվել են զոհված երիտասարդներին։

«Մեր որդուն հետմահու տվել են «Մարտական ծառայություն» մեդալը․ այն ամենացածրերից է, դրանով պարգևատրում են, եթե այսպես ասենք, զինվորական քայլվածքը յուրացրած ծառայողներին․․․ Մենք չէինք բողոքի, եթե չպարզվեր, որ մեկ այլ զոհված, որը սպանվել է դիրքը լքելու պահին, հետմահու «Արիության համար» մեդալ է ստացել․․․ Երբ հետաքրքրվել ենք Արցախի նախագահի աշխատակազմից, մեզ հայտնել են, որ պարգևատրվողների թեկնածուներին կա՛մ ՊԲ-ն է առաջադրել, կա՛մ աշխարհազորի հրամանատարությունը», վրդովված պատմում է հարազատներից մեկը։

Մյուսն ավելացնում է․ «Երբ հարցրել եմ աշխարհազորի հրամանատար Կարեն Մաթևոսյանին, թե ինչու՞ է մինչև վերջին փամփուշտը կռված և իր դիրքում զոհված եղբորս առաջադրել այդքան ցածր մեդալի համար, իսկ էն մեկին, որը դիրքերը թողած՝ փախչելիս է արկի բեկորից զոհվել, նրան ներկայացրել բարձր մեդալի՝ այս հրամանատարը հերքել է իր կապը մեդալի պարգևատրման գործում, նույնիսկ հայտարարել, որ ոչ մի բանից տեղյակ չէ։ Մի՞թե դա հրամանատարի կեցվածք է, նա ինչու՞ չգիտի, թե իր զինվորի զոհվելուց հետո ինչպես է ապրում նրա ընտանիքը, ինչ հոգսեր ունենք․․․»։

«Այս նեղ վիճակում եկած Երևան՝ ղեկավար-ղեկավար են խաղում․․․ ուզում ես մեկի մոտ մտնել մի որևէ հարցով՝ պարզվում է, որ «զբաղված է», «ժամանակ չունի»․․․ Ինչո՞վ են զբաղված, մե՛նք ենք իրենց բնակչությունը, մեր հարցերը թողած՝ գնացել են, չգիտես ինչ են անում․․․ Բայց մենք չենք կարող անվերջ սպասել, մի օր էլ մեր համբերությունը կհատնի», պատմում է արցախցիներից մեկը։

Այս մարդիկ առանց այդ էլ կքված են կենցաղային բազմաթիվ խնդիրների տակ, և ատամները սեղմած, համբերատար՝ չարչարվում են այս կամ այն հարցի լուծման համար, սակայն ինչ վերաբերում է իրենց զոհված հարազատների անվանը կամ վաստակը հարգելուն՝ նրանք միակամ են, որ նման խտրական վերաբերմունքը շարունակվելու դեպքում չեն լռելու։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur