Ներքին 2 տարի առաջ - 14:45 16-03-2024

Միջազգային կառույցների քննադատություններն ազդել են Նարեկ Սամսոնյանի գործով որոշման վրա

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ բռնության կոչ հնչեցնելու մեջ մեղադրվող Նարեկ Սամսոնյանին դատարանը արդարացրել է։ Այս մասին հայտնել էր Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց Ռուբեն Մելիքյանի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞վ է պայմանավորված դատարանի որոշումը։

«Դատարանը վերդիկտ չկայացնելիս ընդամենը հրապարակում է իր որոշման եզրափակիչ մասը, և միայն վերդիկտից հետո՝ լրացուցիչ դատալսումների արդյունքում, որտեղ ռեաբիլիտացիայի, խափանման միջոցի հարցերն են քննարկվելու, կստանանք գրավոր դատավճիռ և կկարողանանք վստահ լինել, թե դատարանը ինչ հիմքով է արդարացրել։

Վերդիկտ կայացնելիս դատարանը պետք է պատասխանի 4 հարցի։ Դատարանը հայտարարում է, թե որ հարցին է տվել բացասական պատասխան։ Միայն 4 հարցի դրական պատասխանելու դեպքում, կարող է մեղադրական վերդիկտ կայացնել:

Առաջին հարցը՝ դա արարքի ապացուցվածությունն է, դատարանը հայտարարեց, որ դրական պատասխան է տալիս։ Գործողությունները, որոնք վերագրվել են Նարեկ Սամսոնյանին՝ դատարանը հաստատված է համարել։

Երկրորդ հարցին, թե արդյո՞ք այդ խոսքերը պարունակում են հանցակազմ, դատարանը տվել է բացասական պատասխան։

Մենք կարծում ենք, որ այստեղ խնդիրը շատ պարզ է։ Նարեկ Սամսոնյանը իր խոսքում՝ 4 րոպեի ընթացքում, 5 անգամ խոսել է այն մասին, որ նա կոչ է անում և արդարացնում է ոչ թե բռնությունը, այլ ինքնապաշտպանությունը։ Մեր պատկերացմամբ՝ խոսքը հենց դրան է վերաբերվում, բայց մենք պետք է ստանանք գրավոր փասթաթուղթ, նոր կարողանանք վստահ լինել»,- ասաց Մելիքյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ միջազգային իրավապաշտպան կառույցների քննադատություններն ազդել են որոշման վրա՝ հաշվի առնելով, որ քաղբանտարկյալների մասին իրազեկել են դեսպաններին՝ Ռուբեն Մելիքյանը պատասխանեց․

«Չեմ կարող ասել, որ ուղղակիորեն, բայց առնվազն անուղղակիորեն ազդել է։ Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ մի շարք կազմակերպություններ, այդ թվում ամենահեղինակավորներից մեկը՝ Freedom House-ը, լրջորեն քննադատում են Հայաստանի դատաիրավական և արդարադատության համակարգը, դա վստահ եմ, որ ազդած կլինի։

Ես չեմ ուզում դա կապել մեր գործունեության հետ, թեև՝ դա նույնպես կարող է որոշակի ազդեցություն թողած լինել, բայց առավել կարևորում եմ այն միջազգային զեկույցները, որոնք վերջին 2-3 շաբաթում են հրապարակվել։

Մասնավորապես՝ չեմ բացառում, որ այդ ամենը որոշակի մթնոլորտ են ձևավորել իշխող քաղաքական ուժի, այդ թվում նաև՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի մոտ, որ անհրաժեշտ է որոշակի վերանայումներ իրականացնել ու դրանից ինչ-որ հետևություններ անել»։

Միջազգային կազմակերպությունների քննադատություններն ազդել են Նարեկ Սամսոնյանի գործով որոշման վրա

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում