Ներքին 2 տարի առաջ - 17:10 15-03-2024

Ուշացնողը բա՞նկն է, թե՞ կառավարությունը

Oragir.News-ը տեղեկացրել էր, որ մարտի 13-ից ՀՀ կառավարությունը տեղահանված արցախցիներին է տրամադրում փետրվար ամսվա «40+10-ական հազարական դրամների» աջակցությունը։

Գրեթե բոլոր բանկերն արդեն ձեռնամուխ են եղել ֆինանսական միջոցների փոխանցմանը, բացի «Արցախբանկ»-ից։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության առցանց դիմումների համակարգում գործում է կառավարության որոշումներով ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության տրամադրման վերաբերյալ օնլայն հարթակ, որտեղ համապատասխան տվյալների մուտքագրմամբ կարելի է պարզել, թե շահառուն երբ ու ինչքան դրամական աջակցություն է ստացել։

Կոնկրետ «Արցախբանկի» հաճախորդները նույնպես այդ հարթակում ստուգում են իրենց աջակցության տեղեկատվությունը։ Համակարգն իրազեկում է աջակցության հատկացման մասին, սակայն սպասարկող բանկը դեռևս փոխանցումներ չի կատարել։

«Արցախբանկի» տեղեկատու 012777772, 012777771 հեռախոսահամարներով, ի դեպ՝ հեռախոսագծում երկար սպասելուց հետո, Oragir.News-ը հարցում կատարեց ուշացման պատճառների մասին։ Ի պատասխան հայտնեցին, որ կառավարության կողմից ֆինանսավորվելու դեպքում բանկը փոխանցում կատարելու հետ կապված որևէ խնդիր չունի։

Հուսով ենք, որ բանկի կողմից քաղաքացիների սոցիալական աջակցության տրամադրման ուշացումները միտումնավոր չեն, սակայն, ընդհանրապես, քաղաքացիների շրջանում «Արցախբանկի» սպասարկման որակի հետ կապված դժգոհությունները մեծ են։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
20:46 Իրար վրա լցված, ոտքի վրա կանգնած` կհասնինք տուն. գյուղացիները` ներհամայնքային տրանսպորտի մասին