Ներքին 2 տարի առաջ - 14:13 14-03-2024

Բուհերի միավորման ծրագիրն օրենք է․ Անդրեասյանը՝ Կոնսերվատորիայի մասին

Նախ պետք է հիշենք, որ մենք նախորդ տարի հուլիսին հայտարարություն էինք հրապարակել, որտեղ պարզ ներկայացնում էինք, որ առաջիկայում՝ կրթության զարգացման մինչև 2030թ-ի ծրագրով նախատեսված է բուհերի խոշորացում, որի կոնտեքստում քննարկումներ ենք սկսում։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների և դասախոսների դժգոհությանը։

Նախարարը նշեց, որ առաջարկվել է բուհերին իրենց առաջարկները ներկայացնել, հիմա ձևավորել են աշխատանքային խմբեր բոլոր ուղղություններով։

«Արվեստների ուղղությամբ էլ կայացել է արդեն քննարկում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ներկայացուցիչները նույնպես ներկա են եղել քննարկմանը։ Մենք շատ պատրաստակամ ենք այդ բարդ գործընթացին բոլոր եղած կարծիքները լսել»,- ասաց նա։

«Կոնսերվատորիայի հետ իրար հասկանալու խնդիր ունենք, բայց բուհերի միավորման ծրագիրն օրենք է»,- ասաց նախարարը

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը