Ներքին 2 տարի առաջ - 21:23 13-03-2024

Ինչպես էին 100 տարի առաջ բացում հերթական «խաղաղության դարաշրջանը»․ բացառիկ վավերագրեր

Oragir.News-ի տրամադրության տակ է հայտնվել արխիվային փաստաթուղթ, որտեղ «Հայ բանւոր կոմունիստական կուսակցութեան Ռուսճուքի (քաղաք Բուլղարիայում – խմբ․) մասնաճիւղը» բաց նամակով դիմում է «Հ․ Յ․ Դաշնակցական եւ Ս․ Դ․ Հնչակեան բանվորներուն»։

Այն բանվորագյուղացիական համայնքին ուղղված կոչ է՝ ընդունելու Հայաստանում նոր հաստատված խորհրդային կարգերը։

Ճակատագրական բազմաթիվ «համընկնումներ» և զուգահեռներ կարելի է գտնել 1920-ական և 2020-ական թվականների իրադարձությունների միջև։

Նշենք, որ փաստաթղթից հաջորդիվ արվող մեջբերումներում պահպանել ենք ուղղագրությունը։

«Կարդա և յանձնե ուրիշի» լոզունգով նամակն ունի 1920 թվականի դեկտեմբերի 22-ի (Հայաստանի խորհրդայնացումից ընդամենը մի քանի օր հետո – խմբ․) թվագրությունը։

Հաստատաբար, բոլշևիկյան իշխանությունների հրահանգով կազմված այս՝ փաստացի թռուցիկի հասցեատերերին ազդարարվում է դաշնակցական կառավարության տապալումը, որից հետո «Հայաստանը կկազմե ֆէթէրաթիվ մասնիք Ռուսաստանի, ինչպես եւ Ազերպէճանը․․․ Այսպիսով, վերջ կը դրւի կովկասեան փոքր պետութիւններու հողային վէճերուն եւ պատերազմներուն․․․ Կսկսուին տնտեսական յարաբերութիւններ եւ հաղորդագրութիւն, որոնք երկու տարի է ի կխաբանւեին նախկին կառաւարութիւններու ձեռքով․․․»։

Հիշում ենք, որ մասնավորապես «տնտեսական հարաբերությունների սկսման» հետ կապված դրույթն իր տեղը գտավ դրանից ուղիղ 100 տարի անց ընդունված մեկ այլ փաստաթղթում։

Բոլշևիկյան «Նամակ»-ը շարունակում է․ «Խորհրդային Ռուսաստանի արթուն քօնթրօլի տակ վերջ կը ստանայ եւ հայ թուրք դարաւոր ատելութիւնը․․․»։ Ընդունենք, որ այս դրույթը ևս «նորացված» կիրառում է գտել 1 դար անց։

Անողոքաբար ձաղկելով և խարազանելով «քափիթալիսթներուն, քարիերիսթներուն, իմփերիալիսթներուն» և նրանց գործակալներին՝ հեղինակներն անդրադարձել են նաև Հայաստանին օգնելու՝ եվրոպական պետությունների խոստումներին․ «Այդպիսի խոստումներ, այդքան շռայլութիւն երբեք չի զարմացնե ձեզ – ճիշտ հիմա տեղատարափ խոստումներ պիտի թափւին ձեր ոտքերուն առջեւ։ Բայց դուք գիտեք այլեւս որ այդքան հայասէրութիւն, այդքան ցաւակցութիւն ձեզ հանդեպ պարապ չէին։ Եւրոպան տերտ (դարդ, հոգս – խմբ․) մը ունի – ան է յեղափոխութեան մը վտանգը, որուն կեդրոնն է Կարմիր Ռուսաստանը»։

Կարելի է պնդել, որ այս մտքերը նույնպես բավական ակտուալ են նաև մեր օրերում։

«Դուք համոզուեցաք, որ «անկախ հայրենիքը» միայն խօսք է այսօր, ոչինչ չկայ անկախ աշխարհի մէջ, քանի կը տիրե ներկայ իրաւակարգերը», գրվել է «Նամակ»-ում, որից հետո արվել հետևություն՝ ճիշտը «ամերիկյան ալիւրի փոխարէն Կարմիր Ռուսիոյ ալիւրն է»․․․

Դե, իսկ սա դատավճիռ է, որն ինչպես խորհրդայնացման, այնպես էլ հետխորհրդային տարիների համար, ցավոք, արդիական է՝ ժամանակ առ ժամանակ արվող փոխատեղումներով։

«Յառաջ, դէպի կոմունիզմը» լոզունգով եզրափակվում է «Նամակ»-ը։








Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին