Ներքին 2 տարի առաջ - 16:52 13-03-2024

Գորիսի քաղաքապետը «000 ՕՕ 00» համարանիշերով մեքենան վարել է խմած և 1 տարով զրկվել վարելու իրավունքից. shamshyan.com

Այսօր՝ մարտի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտաիկի 1-ին վաշտի պարեկները Երևանում իրականացնում են հատուկ օպերացիա, որը կրել է «0-ներից վրա չխաբնվես» անունը:

ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է ոչ սթափ վիճակում:

Պարեկները դուրս են գալիս ենթադրյալ երթուղու վայր ու ժամը 00:45-ի սահմաններում Թևոսյան փողոցում նկատում են կասկածելի «յաշիկը»:

Պարեկները կագնեցնում են այն և վարորդը սթափության փորձաքննության է ենթարկվում ու պարզվում է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան:

Ավտոմեքենան պարեկները տեղափոխում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդը Գորիսի քաղաքապետ 33-ամյա Առուշ Առուշանյանն է:

Վերջինս 1 տարով զրկվում է ավտոմեքենա վարելու իրավունքից:

«Յաշիկի» վրա տեղադրված համարանիշներն էլ օրեր առաջ էր Ա. Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը գնել:

Գ. Առուշանյանը նույնպես զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում