Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:49 13-03-2024

Այս իշխանությունը բոլորին գերազանցել է իր կոռուպցիոն մտածելակերպով. Չալաբյան

Այսօր նախաձեռնության մի շարք անդամներով մոտեցանք այստեղ, որպեսզի ստորագրենք բողոքագիրը և կոչ անենք նաև մեր համախոհներին, աջակիցներին՝ միանալ բողոքագրին։ Այս մասին այսօր Կոնսերվատորիայում մեկնարկած ստորագրահավաքին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով նախկին խորհրդային հանրապետությունում ոչ բոլորն ունեին կոնսերվատորիաներ, որովհետև չունեին այնպիսի արվեստ, որը կար ՀՀ-ում։

«Էն մարդիկ, որոնք որոշել են սա առևտրի օբյետ սարքել ու դրա վրա փող ստանալ, ոչ մի բարոյական, իրավական, քաղաքական իրավունք չունեն, քանի որ մեզ չեն հարցրել. սա մեր բոլորի հանրային սեփականությունն է, նման հարցերը կարելի է լուծել միայն հանրաքվեներով... Սա դասական կոռուպցիա է, վերցնել մշակութային հիմնարկը, վերածել առևտրային օբյետկտի ու փող աշխատել, դրանից ավելի վատ կոռուպցիա դժվար է պատկերացնել։ Էս իշխանությունը բոլորին գերազանցել է իր կոռուպցիոն մտածելակերպով»,- ասաց Չալաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է