Ներքին 2 տարի առաջ - 11:32 13-03-2024

Տաշիր քաղաքում հրկիզել են ավտոմեքենա․ հրկիզողը հայտնաբերվել է․ shamshyan.com

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու 2մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Վանյանի և ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արամ Չթչյանի գլխավորությամբ իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքներ բացահայտել են մարտի 10-ին Լոռու մարզում հանցագործության դեպք, որը Տաշիր քաղաքի բնակիչների համար անակնկալ է եղել։

Այդ օրը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Տաշիր քաղաքի Դպրոցականների փողոցի 13-Բ հասցեին հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չեն եղելու։ Մինչ Տաշիր քաղաքում բնակիչները քննարկում էին, որ ավտոմեքենան անփութության հետևանքով է այրվել ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները ցուցաբերելով պրոֆեսիոնալիզմ ու կատարելով գրագետ ու ճիշտ օպերատիվ աշխատանք պարզել են, որ ավտոմեքենան, որը պատկանում է Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Վրեժ Ա․-ին հրկիզել են։

Կարճ ժամանակում ոստիկանները հայտնաբերում են կասկածյալին, ով Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Մ․-ն և գույքը ոչնչացնելը կամ վնասելը հիմնավոր կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ խոստովանում է կատարվածը։

Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին