Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:21 12-03-2024

Դանակահարություն Երևանում. 10 հոգով ծեծել ու դանակահարել են ուսանողին

Այսօր՝ մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում գործող Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, և կա դանակահարված երիտասարդ։

Կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նշված վայրից իրենց մոտ տեղափոխված տղան, գիտակցության չգալով, մահացել է։

Oragir.News-ը եղել է դեպքի վայրում, զրուցել հաստատության աշխատակիցների, ինչպես նաև հարակից շենքի բնակիչների հետ, որոնք ականատես են եղել ողբերգական դեպքին։

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի աշխատակիցը թույլ չտվեց մուտք գործել հաստատության տարածք՝ պատճառաբանելով, որ քննչական գործողություններ են կատարվում, ուսանողների են հարցաքննում։

Հաստատության մի քանի աշխատակիցներ էլ շենքից դուրս գալով հրաժարվեցին որևէ հարցի պատասխանել, ապա հորդորեցին, որ ուսանողները ևս որևէ հարցի չպատասխանեն։

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի հարևանությամբ գտնվող Մամիկոնյանց 54 շենքի բնակիչներից մի կին Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել իրենց շենքի բակում։

«Աղմուկը լսեցինք, դուրս եկանք, ու այդ երիտասարդը ասֆալտի վրա էր, ջուր էին լցրել վրան, կրծքավանդակի արյունը ավելի էր տարածվել, մարդիկ բղավում էին, շտապօգնությունը եկավ 1 րոպե անց ու պատգարակով տեղափոխեցին։ Ես տեսա, որ մի երեխա երիտասարդի պարանոցի հատվածն էր պահել։

Տղայի կրծքավանդակը ամբողջությամբ ջրի ու արյան մեջ էր, երեխան անշարժ էր, ու ինձ թվաց, որ կարծես՝ սիրտն էին վնասել։ Լսել ենք, որ հարվածողը ուսանող չի եղել»,- ասաց բնակիչը։

Շենքի բնակիչներից մեկ ուրիշն էլ հայտնեց, որ ամբոխ է հավաքվել, հարվածներ են հասցրել մեկին։ Միջադեպի ժամանակ նույնիսկ իր տղայի մեքենան է արյունոտվել։

Քոլեջի աշխատակիցները մեզ ասացին, որ դանակահարվածը քոլեջի ուսանող էր, նրան ծեծողները 10 հոգուց ավելի են եղել, բայց ոչ ոք չգիտի, թե որն է եղել սպանության պատճառը։ Տարբեր վարկածներ կան, որոնցից ոչ մեկ դեռ չի հաստատվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան

Ձեզ գուցե հետաքրքրի