Ներքին 2 տարի առաջ - 19:36 12-03-2024

Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան նույնպես «բարեփոխումների» ցուցակում է

Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի նախկին ռեկտոր Արամ Իսաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան այսօր ապրում է իր բնականոն կյանքով և թվում է, որ ամեն ինչ ընթանում է նորմալ հունով, բայց այն ամենը ինչ, որ անհանգստացնում է Կոնսերվատորիայի կոլեկտիվին և ուսանողությանը, մեզ էլ է վերաբերվում, և մեր կերպարվեստի բուհը նույնպես այդ «բարեփոխումների» ցուցակում են: Իհարկե խոսքը փակման մասին չի, այլ այսպես կոչված օպտիմալիզացման և ինչ որ տարածք հետագայում տեղափոխման, միանգամից ասեմ, որ չկա մեկը Ակադեմիայում, որ համաձայն լինի այս ծրագրերին և անհասկանալի է, թե առանց մեր համաձայնության ոնց պետք է իրականացնեն այդ ամենը: Ակադեմիան երեկ չի ստեղծվել, 80 տարվա փառապանծ պատմություն ունի, Հայաստանի կերպարվեստի միակ բուհն է և արժանի չէ այս վերաբերմունքին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը