Մամուլ 2 տարի առաջ - 07:50 12-03-2024

Վճարումներ, հավելյալ աշխատակիցներ, համակարգիչներ․ էլեկտրոնային դեղատոմսերին անցում կատարելու բարդությունները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Առողջապահական համակարգի հերթական «բարեփոխումը» կաթվածահար է արել Հայաստանի Հանրապետության առողջապահական ոլորտը։ «Արմեդ» համակարգի միջոցով նախարարությունը ներդրել է մի աշխատակարգ, որով 470 անուն դեղ այսուհետ կտրամադրվի միայն էլեկտրոնային դեղատոմսով։

«Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորը տարածել է հայտարարություն, ըստ որի՝ էլեկտրոնային դեղատոմսերին միացված է 705 դեղատուն՝ 1200 մասնաճյուղերով։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դեղատան տնօրենները փաստում են, որ «Արմեդ» համակարգին միանալու համար կան նախատեսվող վճարումներ, քանի որ համակարգի սպասարկման ծառայությունները վճարովի են բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար: Բացի այդ, դեղատներին անհրաժեշտ են լինելու հավելյալ աշխատակիցներ, համակարգիչներ, որպեսզի կատարեն այդ աշխատանքը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ առողջապահության նախարարի ներկայացրած թվերը մեծ ռիսկ են ներկայացնում։ Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ 40 հազար դեղատոմս արդեն դուրս է գրվել, բայց հարց է՝ լա՞վ է 40 հազարը, թե՞ վատ։ «Առողջության իրավունք» ՀԿ-ի տնօրեն Անուշ Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ սա լավ արդյունք չէ։

Եթե ուսումնասիրում ենք Առողջապահության նախարարության հրապարակած վիճակագրական տվյալները, ՀՀ-ում տարեկան բժշկին եւ՛ հիվանդանոցային, եւ՛ արտահիվանդանոցային դիմելիությունը 12 մլն է։ Երբ դա բաժանում ենք 12 ամսի եւ 30 օրվա, ստացվում է, որ մեկ օրում շուրջ 30 հազար բնակիչ դիմում է բժշկի։ Սրա մեջ ներառված են նաեւ առողջ մարդկանց այցերը։ Եթե սա էլ դնենք մի կողմ, ստացվում է, որ մեր երկրում ամեն օր դիմողների շուրջ 35%-ը դեղատոմս է ստանում։ Դրա մեջ են մտնում ամենաշատ նշանակումները՝ անտիբիոտիկները եւ հակասնկայինները։

Պողոսյանը հավելեց, որ սա լուրջ մտածելու տեղիք պիտի տա նախարարությանը։

Այս ամենին եթե ավելացնենք սեւ շուկայի ակտիվացումը եւ դեղերի գների անվերահսկելիությունը, ապա ամեն ինչ հասկանալի է դառնում։ Դեղորայքը թանկանալու է, իսկ դրա արդյունքները իր սպառողական զամբյուղի վրա զգալու է հասարակ քաղաքացին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում