Ներքին 2 տարի առաջ - 19:18 11-03-2024

Անթիլիասի Մայրավանքում Ազգային կենտրոնական վարչության նիստեր են անցկացվել

Անթիլիասի Մայրավանքում Ազգային կենտրոնական վարչության նիստեր են անցկացվել։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, յառաջիկայ օրերու ընթացքին, Անթիլիասի Մայրավանքին մէջ յաջորդաբար պիտի գումարուին Ազգային Կեդրոնական Վարչութեան լիակատար նիստեր։

Առաջին հերթին, Կրօնական Ժողովը իր նիստը պիտի գումարէ, ուր պիտի քննուին առաւելաբար կրօնական բնոյթ ունեցող ծրագիրներ ու աշխատանքներ։ Երկրորդ օրը Քաղաքական Ժողովը պիտի հանդիպի՝ քննելու համար Կաթողիկոսարանի կառոյցներուն գործունէութիւնը։ Վեհափառ Հայրապետը նաեւ առանձին հանդիպումներ պիտի ունենայ թեմերու ներկայացուցիչներուն հետ։ Իսկ վերջին օրը, պիտի գումարուի Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական ու Քաղաքական ժողովներու խառն նիստ, մասնակցութեամբ թեմակալ առաջնորդներու եւ թեմերու ազգային վարչութեանց ներկայացուցիչներուն։

Յիշեալ հաւաքին օրակարգի հիմնական նիւթը պիտի ըլլայ Սփիւռքի վերակազմակերպումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է