Ավելին 2 տարի առաջ - 10:23 11-03-2024

Հայտնի են «Օսկար 2024»-ի հաղթողները

Լոս Անջելեսում կայացել է Օսկարի 96-րդ մրցանակաբաշխությունը։

Կինոարվեստի ամենակարևոր մրցանակաբաշխություններից մեկում ամենաշատ մրցանակներ ստացավ Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր» ֆիլմը՝ այն արժանացավ յոթ մրցանակի։

Բացի հիմնական անվանակարգում «Օսկար»-ից, Քրիստոֆեր Նոլանի ֆիլմը ստացավ արձանիկներ՝ լավագույն ռեժիսորի, օպերատորի (Հոյտե Վան Հոյտեմա), մոնտաժի (Ջենիֆեր Լամ) և օրիգինալ սաունդթրեքի համար (Լյուդվիգ Գորանսոն):

Կիլիան Մերֆին, ով խաղում էր գլխավոր դերը, ստացավ Օսկար՝ որպես լավագույն դերասան, իսկ Ռոբերտ Դաունի կրտսերը՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան (երկուսի համար էլ սա առաջին Օսկար մրցանակն էր. Մերֆին այն նվիրեց «աշխարհի խաղաղարարներին»):

Առաջին անգամ այն ​​ստացել է նաեւ Քրիստոֆեր Նոլանը, ով ութ անգամ առաջադրվել է Օսկարի։

«Բարբին» ընդամենը մեկ Օսկար է շահել։ Լավագույն սաունթրեքի՝ «What Was I Made For?» համար․ մրցանակը հանձնվեց Բիլի Այլիշին և Ֆիննեաս Օ'Քոնելին: Եղբայրն ու քույրը դարձել են Օսկարի կրկնակի ամենաերիտասարդ դափնեկիրները՝ Ֆիննեասը 26 տարեկան է, Բիլլին՝ 22 տարեկան։ Նրանք արդեն մրցանակ ունեն «Մահանալու ժամանակ չկա» (2022) ֆիլմի երգի համար։

Յորգոս Լանտիմոսի «Poor things» (Խեղճուկրակները) ֆիլմը չորս «Օսկար» է ստացել։ Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում (Նիա Սթեյսի, Մարկ Կուլիեր և Ջոշ Ուեսթոն), լավագույն կոստյումներ (Հոլլի Ուադինգթոն) և արտադրության լավագույն ձևավորում (Ջեյմս Պրայս և Շաունա Հիթ, Զսուզա Միխալեկ):

Էմմա Սթոունը, ով մարմնավորել է գլխավոր հերոսուհուն, ստացել է «Օսկար» լավագույն դերասանուհի անվանակարգում։ Սա դերասանուհու համար արդեն երկրորդ Օսկարն է, առաջին անգամն է, որ նա 2017 թվականին արժանացել է լավագույն դերասանուհու մրցանակին՝ «Լա Լա Լենդ» ֆիլմում դերակատարման համար։

Մարտին Սկորսեզեի «Ծաղկի լուսնի մարդասպանները» ֆիլմը, որը ներկայացված է տասը անվանակարգերում, մնացել է առանց մրցանակների։

Մեկական արձանիկ բաժին է հասել «The Leftovers»-ին (լավագույն երկրորդ պլանի դերասանուհի՝ Դևան Ջոյ Ռենդոլֆ), «American Fiction» (լավագույն ադապտացված սցենար), «Anatomy of a Fall» (լավագույն օրիգինալ սցենար) և «Godzilla: Minus One» (լավագույն տեսողական էֆեկտներ):

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի