Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:14 09-03-2024

Երիտասարդը պետք է իրեն ազատ զգա սխալվելու համար. Գյումրու թատերախմբի կոնցեպցիան

Մարտի 8-ին շրջանակում Գյումրիում համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառումների շարքում առանձնահատուկ տեղ էր հատկացված թատրոններին։

Հերթական ներկայացումը, որը դիտելու հնարավորություն էր ընձեռել համայնքապետարանը, Գյումրու երիտասարդական թատերախմբի «Անհետացումը» ներկայացումն էր։

«Շատ հետաքրքիր է աշխատել բազմաշերտ, բազմաբովանդակ թատերախմբում, որտեղ կան տարատեսակ մասնագետներ, յուրաքանչյուր անձ իր գործը փորձում է կատարել մաքսիալ պրոֆեսիոնալ։ Կարծում եմ՝ մենք կարողանում ենք ստանալ այն ամբողջականությունը, հետաքրքրությունն ու նորամուծությունը, ինչը մեր քաղաքին, երևի թե, պակասում էր»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գյումրու երիտասարդական թատերախմբի անդամ, բեմանկարիչ Ֆլորա Նախշքարյանը։

Թատերախմբի հիմնադիր Արմեն Արշալույսյանի խոսքով՝ համայնքապետարանը հետաքրքրված է իրենց գործունեությամբ։
«Անցած տարի ունեցել ենք ինչ-որ նախագծեր, որոնք քննարկման փուլում են եղել, որոնք ինչ-որ իմաստներով կյանքի են կոչվել։ Այս տարվա ընթացքում հաստատ կունենանք նախագծեր, որովհետև արդեն կան պլանավորումներ մեր թատերախմբի կողմից»։

Խոսելով թատերախմբի հիմնադրումից՝ Արմեն Արշալույսյանը ասաց, որ քաղաքում կար երիտասարդների ազատ ստեղծագործման հարթակ ունենալու կարիք և անհրաժեշտություն, ինչից ելնելով էլ՝ հիմնադրվեց թատերախումբը։

«Ավարտած ուսանողներիս կարծքով՝ մնալ մեկ թատրոնի հնարավորությանը, այնքան էլ նպատակահարմար չէ․ կա պետական թատրոն, կան հստակ ընդգծված պահանջներ, եթե կայացած է թատրոնը, կան ավանդույթներ, ու եթե դու հայտնվում ես այնտեղ, պետք է կրողը լինես այդ ավանդույթների, ինչը շատ լավ է։ Բայց երբեմն դա կարող է խանգարել երիտասարդներին տարբեր փորձարարություններ անելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
22:50 COP17-ին ընդառաջ Մաթևոսյանը հանդիպել է Տաջիկստանի բնապահպանության կոմիտեի ղեկավարին
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
22:30 Փաշինյանը մասնակցել է PROFAL-ի՝ 20 մլն դոլարի ներդրմամբ կառուցված ապակու մշակման գործարանի բացմանը