Ներքին 2 տարի առաջ - 09:41 24-03-2024

Որ Փաշինյանն իրեն լավ զգա, Գյումրիի փողոցային լուսավորությունը չի անջատվել

Ինչպես արդեն հայտնել ենք, Նիկոլ Փաշինյանը գիշերել է Գյումրիում՝ Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Վիկտորյա Պլազա» հյուրանոցում:

Գյումրիում` կենտրոնից դուրս գտնվող փողոցներում, սովորաբար կեսգիշերից անջատվում է փողոցային լուսավորությունը:

Փաշինյանի՝ Գյումրիում եղած ժամանակ, սակայն, քաղաքի փողոցային լուսավորությունը թե՛ կենտրոնում, թե՛ կենտրոնից դուրս գտնվող փողոցներում միացված է եղել մինչև գիշերվա ժամը 2֊ը:

Սա, թերևս, կարելի է բացատրել նրանով, որ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, գիշերային շրջայց է ունեցել Գյումրիում:

Հավելենք, որ նմանատիպ բան եղել էր նաև օգոստոսին՝ 8-րդ համահայկական խաղերի բացման ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ գիշերել էր քաղաքում։