Արտաքին 2 տարի առաջ - 20:25 07-03-2024

Իրանի դեսպանները պետք է ապահովեն ազգային շահերը. Ռայիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իրանի դեսպանությունները և դեսպանները հետամուտ են լինելու տնտեսական և առևտրային փոխանակումների վերափոխման առաքելության իրականացմանը:

Հինգշաբթի օրը Ֆրանսիայում, Թունիսում, Բրազիլիայում, Նիգերում և Կոնգոյում Իրանի նորանշանակ դեսպանների հետ հանդիպմանը Ռայիսին ասել է՝ Իսլամական Հանրապետությունն ունի յուրահատուկ կարողություններ, որոնք հետաքրքիր են ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետությունների համար, ուստի դեսպանները պետք է նպաստեն համագործակցությանը այս երկրների հետ։

Այսօրվա աշխարհակարգի անարդար համակարգում գերիշխող ուժերը ձգտում են հետ պահել անկախ ազգերին, Իրանի դեսպանները պետք է ապահովեն ազգային շահերը՝ դիմելով փոխակերպման մոտեցմանը, նշել է Ռաիսին։

Նա նշել է՝ ակնկալվում է, որ իրանցի դիվանագետները տեղյակ կլինեն տարածաշրջանում Իրանի վեհ դիրքի մասին և աշխարհին կներկայացնեն երկրի առաջընթացն ու տեխնոլոգիաները։

Ռայիսին միևնույն ժամանակ կոչ է արել Իրանի դեսպաններին ջանքեր գործադրել՝ բացահայտելու, որ Արևմուտքի քարոզչական արշավը երկրի դեմ անհիմն է, և որ Իսլամական Հանրապետությունը անվտանգ, անկեղծ և վստահելի պետություն է, որը միշտ ձգտում է մշակութային և տնտեսական կարողություններ փոխանակել այլ ազգերի հետ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը