Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 17:30 06-03-2024

3-րդ մասի կանգառում կանգնած՝ ընկնում են ավտոյի տակ․ քաղաքացին ահազանգում է 

Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի հրապարակի կանգառը պատուհաս է դարձել քաղաքացիների համար։

Oragir.News-ին ահազանգած քաղաքացին պատմեց, որ հրապարակից քիչ այն կողմ գտնվող կանգառը տեղափոխել են հրապարակ, և մարդիկ ստիպված մայթ չլինելու պատճառով ճանապարհի երթևեկելի մասում են սպասում տրանսպորտին։

«Շրջանաձև երթևեկության մեջ արգելված է հասարակական տրանսպորտի կանգառ։ Եվ կանգառը պետք է ունենա մայթ, բայց մարդիկ կանգանծ են 1-ին երթևեկելի գոտում։ Սա ապորինի կանգառ է։ Մարդիկ դուրս են եկել փողոցի կեսը որպեսզի տրանսպորտ նստեն, մարդկանց գցում եք մեքենայի տակ․․․»,- ասաց քաղաքացին։

Նրա խոսքով՝ մի քանի ավտոբուս իրար հետևից կանգառում կանգնելու դեպքում փակվում է նաև Մանանդյան փողոցը, որով շտապօգնության մեքենաները գնում են դեպի «Շենգավիթ» բժշկակակն կենտրոն։ Սակայն հրապարակ տեղափոխած կանգառում առաջացող խցանման պատճառով խոչընդոտվում է նաև հիվանդին տեղափոխող մեքենայի երթևեկությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում