Ներքին 2 տարի առաջ - 23:26 05-03-2024

Հայտարարվել է Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի կազմի անդամների փոփոխության մասին

Ազգային փոքրամասնությունների հարցերով Խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) ազգային փոքրամասնություններ ներկայացնող անդամների լիազորությունները դադարում են 2024թ. մայիսի 17-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնից, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի «Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ ստեղծելու և խորհրդի կազմը հաստատելու մասին» 03.05.19թ. թիվ 486–Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) 3-րդ կետի պահանջը՝ յուրաքանչյուր ազգային փոքրամասնություն ներկայացնող հասարակական կազմակերպություն (այսուհետ՝ ՀԿ) կարող է ներկայացնել Խորհրդի անդամի թեկնածու:

Թեկնածու ներկայացնելու անհրաժեշտ պահանջներ.

• Յուրաքանչյուր ազգային փոքրամասնություն Խորհրդի կազմում կարող է ունենալ ոչ ավելի, քան երկու անդամ:

• Թեկնածու ներկայացնելու իրավունք ունեն առնվազն հինգ տարվա պետական գրանցում ունեցող ազգային փոքրամասնություն ներկայացնող հասարակական կազմակերպությունները:

• Եթե որևէ ազգային փոքրամասնություն ներկայացնող հասարակական կազմակերպությունների թիվը մեկից ավելին է, ապա յուրաքանչյուր կազմակերպություն ներկայացնում է մեկ թեկնածու:

Թեկնածուների տվյալների և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2024 թվականի մարտի 17-ը ներառյալ:

Խորհրդի կազմ մտնելու հավակնող կամ Խորհրդի նոր անդամի թեկնածու առաջարկող հասարակական կազմակերպությունը պետք է պաշտոնական գրությամբ դիմի ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ գրությանը կցելով նաև հետևյալ փաստաթղթերը.

1. Դիմող ՀԿ-ի պետական գրանցումը հաստատող վկայականի պատճենը,

2. Կազմակերպության կողմից ներկայացված թեկնածուի ընտրությունը հաստատող ժողովի արձանագրությունը,

3. Համառոտ տեղեկություն՝ առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում կազմակերպության գործունեության մասին,

4. Թեկնածուի տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, կոնտակտային տվյալներ (բջջային հեռախոս, էլ. փոստի հասցե), անձնագրի պատճեն:
Խորհրդի նոր անդամի թեկնածու առաջարկող հասարակական կազմակերպությունը պաշտոնական գրությունը կարող է ուղարկել նաև էլ. փոստի հետևյալ հասցեով [email protected]:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը