Մամուլ 2 տարի առաջ - 08:01 05-03-2024

Ինչու իշխանությունն անտեսեց դիվանագետի օրը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նախկին տարիներին դիվանագետի օրը մեծ շուքով նշող կառավարությունն այս տարի անտեսեց այդ օրը։ Մարտի 2-ը նշվում է որպես դիվանագիտության օր, քանի որ 32 տարի առաջ այդ օրը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ծածանվեց ՀՀ դրոշը։

Այս տարի դիվանագետի օրվա կապակցությամբ շնորհակալական ուղերձ է հղել միայն ԱԳ նախարարը, ով այդ օրը գտնվում էր Թուրքիայում, մասնակցում էր Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Վահագն Խաչատուրյանը, ո՛չ Ալեն Սիմոնյանը դիվանագետի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ չհղեցին։ 2019-ին, օրինակ, Փաշինյանի եւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ անգամ ընդունելություն էր կազմակերպվել, Փաշինյանը ելույթով էր հանդես եկել, դեսպանի էր պարգեւատրել:

Անցած տարի եւս նա ուղերձով էր հանդես եկել. «Այսօր, երբ կանգնած ենք արտաքին անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ, դիվանագիտական ծառայությունը պիտի բազմապատկի իր ջանքերը` առաջ մղելու մեր պետական շահերը, պաշտպանելու մեր պետության ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, նպաստելու Հայաստանի միջազգային հարկի բարձրացմանը, տնտեսական կապերի ամրապնդմանը»։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել