Արտաքին 2 տարի առաջ - 15:28 01-03-2024

Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Իրանցի ընտրողները մարտի 1-ին գնում են ընտրատեղամասեր՝ երկրի հաջորդ խորհրդարանը և Փորձագետների խորհուրդն ընտրելու համար: Այդ մասին տեղեկանում ենք իրանական IRNA գործակալությունից:

Իրանի ողջ տարածքում առավոտյան ժամը 8-ին ներքին գործերի նախարար Ահմեդ Վահիդիի հրամանով հազարավոր ընտրատեղամասեր են բացվել՝ Իրանի 12-րդ գումարման խորհրդարանի և 6-րդ գումարման Փորձագետների խորհրդի անդամներին ընտրելու համար:

Ամբողջ երկրում ձայնի իրավունք ունի ավելի քան 61 միլիոն մարդ։

Ընտրողները խորհրդարանական ընտրություններին մասնակցում են ավելի քան 15 000 թեկնածուներից օրենսդիր մարմնի 290 անդամներին ընտրելու համար։ Ընտրված անդամները խորհրդարանում կաշխատեն չորս տարի:

Միաժամանակ անցկացվող մյուս ընտրություններում մասնակիցները քվեարկում են Փորձագետների խորհրդի` խորհրդակցական մարմնի 88 անդամների օգտին. խորհուրդն ընտրվում է ութ տարով, և նրան է հանձնարարված՝ ընտրելու Իսլամական Հանրապետության առաջնորդին:

Իսլամական հեղափոխության առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին քվեարկության առաջին իսկ րոպեներին քվեարկել է Թեհրանի ընտրատեղամասերից մեկում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում