Ներքին 2 տարի առաջ - 13:31 01-03-2024

Ինչպես վճարել եկամտահարկը՝ անշարժ գույքի վարձակալության վճարներից․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն, անշարժ գույքը վարձակալության հանձնած ֆիզիկական անձանց, տեղեկացնում է, որ յուրաքանչյուր հարկային տարվա համար անհրաժեշտ է ինքնուրույն հաշվարկել եկամտային հարկ` անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10% դրույքաչափով, և վճարել պետական բյուջե՝ 900008000490 գանձապետական միասնական հաշվին։

Ֆիզիկական անձն, իր ընտրությամբ, վարձակալական վճարներից ստացված եկամտային հարկը կարող է վճարել յուրաքանչյուր ամիս (ստացված եկամտի 10% չափով) կամ տարեկան մեկ անգամ (տարվա ընթացքում ստացված եկամուտների հանրագումարի 10% չափով)՝ մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը ներառյալ։

Վճարումը հնարավոր է կատարել բանկային ծառայության միջոցով՝ պարտադիր նշելով ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։ Իսկ եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիր) պետք է ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ մինչև հաշվետու տարվան հա¬ջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ։

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը