Ներքին 2 տարի առաջ - 22:15 29-02-2024

Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետը բացված-չբացված արդեն փորձում է ճնշել մրցակից սուպերմարկետների ցանցին

Արդեն հայտնել էինք, որ Գյումրիում Yerevan City բացվելուն զուգահեռ մատակարարները ստիպում են նրա մրցակից ցանց «Բասեն»-ին բարձրացնել իրենց ապրանքների գները՝ հօգուտ Yerevan City-ի։ Այսօր էլ պարզվում է, որ ՊԵԿ-ն է մտել ստուգումների «Բասեն» սուպերմարկետ։

Գյումրիում մարտի 3-ից պաշտոնապես կբացվի գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավորին պատկանող Yerevan City սուպերմարկետը։ Արդեն մի քանի օր է Yerevan City սուպերմարկետը բաց է, գյումրեցիներն ասում են նորմալ, ողջամիտ գներ են։

Ալեքսանյանի սուպերմարկետը բացված-չբացված արդեն փորձում է ճնշել մրցակից սուպերմարկետների ցանցին։

Գյումրիում գործող ամենամեծ սուպերմարկետներից «Բասեն»-ը, որը գործում է 2000-ականներից և լայն ճանաչում ունի, այսօր փաստի առջև է կանգնած։Բանն այն է, որ «Բասեն» սուպերմարկետին ապրանք մատակարարող ընկերությունները պահանջել են ավելի բարձր գնով վաճառել իրենց ապրանքները, ինչի արդյունքում «Բասեն»-ում վաճառվող ապրանքներն ավելի թանկ կլինեն, քան Yerevan City-ում։ Տեղեկությունը ոչ միայն չի հերքվել, այլ Սիվիլնեթ-ին տրված հարցազրույցում «Բասեն»-ի տնօրենն է խոսել այս մասին, բարձրացրել կարևոր խնդիրներ։

Այսինքն` պահանջը հստակ է «Բասեն»-ում վաճառվող ապրանքները պիտի թանկ վաճառվեն, որովհետև Yerevan City-ն ուզում է ամեն ինչ իրենով անել։«Բասեն»-ը Գյումրիի այն սուպերմարկետներից է, որտեղի ապրանքները հասանելի են ցանկացած գնորդի գրպանին։

«Հերթական մոնոպոլիան, ոնց եղել է միշտ...չեն թողնում, որ մյուսների բիզնեսն էլ զարգանա։Մեր երկրի տնտեսությունը փաստորեն լֆիկ Սամոյից է կախված, ինքը ոնց ուզի, ում օդերը ուզի կփակի։Էսքան տարի, Բասենից եմ առևտուր անում, գները նորմալ են, ամեն խավին էլ հարմար։Որ մարդկանց ճզմած պահեն, պարզ է, որ իրար հետևից կփակվեն սուպերմարկետները։Yerevan City-ն ամբողջ Հայաստանն է իրենով արել, չեն թողնում, որ ուրիշներն էլ աշխատեն»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Մարիամ Գրիգորյանը, ով երկար տարիներ «Բասենի» հաճախորդ է, բացի այդ «Բասենի» մասնաճյուղերում աշխատող բարեկամներ ունի։

Yerevan City-ի Գյումրիի մասնաճյուղում զանգերն անպատասխան մնացին, թեև Սիվիլնեթին Yerevan City սուպերմարկետների ցանցի տնօրեն Սուրեն Ժամհարյանը, անդրադառնալով իրենց պահանջով մատակարարների կողմից «Բասեն»-ի համար գները բարձրացնելու մասին տեղեկությունը հերքել է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը