Ներքին 2 տարի առաջ - 22:24 29-02-2024

Դիմելու ենք ՍԴ՝ ՔՊ-ի գործունեությունը արգելելու համար․ Մեսրոպ Առաքելյան

Դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ «ՔՊ» կուսակցության գործունեությունը արգելելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առնվազն 2022թ․ հոկտեմբերից քարոզում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ գաղափարներ, որոնք էական վնաս են պատճառում Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։
Մասնավորապես, այդ կուսակցության գործողությունների արդյունքում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ամբողջական կորուստ, Հայաստանի Հանրապետության տարածքային կորուստները համարվում է սահմանազատման քննարկման առարկա, կասկածի տակ է դրվում ինքնիշխանության բազմաթիվ ատրիբուտներ։ Սահմանադրությամբ նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը այդ կուսակցության քարոզչության շրջանակներում նույնպես դառնում է քննարկման առարկա։

Այդ կուսակցության քարոզչությունն ակնհայտ է, որ սպասարկում է այլ պետության կամ պետությունների շահեր, որը հակասում է Սահմանադրությամբ ամրագրված և փոփոխման ենթակա չհամարվող ինքնիշխանության նորմին։

Նման վարքագիծ են դրսևորում առնվազն ևս երկու կուսակցություններ՝ իրենց քարոզչության ընթացքում։

Թեև հայ ժողովուրդը և հայոց պատմությունը կտան իրենց արժանի գնահատականը նման կուսակցություններին, սակայն կարևորում եմ, որպես իրավական պետություն, ունենանք նաև իրավական գնահատական։

Առաջիկայում պատրաստվում ենք սկսել քաղաքական և իրավաբանական խորհրդակցություններ Սահմանադրական դատարան դիմելու ուղղությամբ՝ Սահմանադրության 46-րդ հոդվածի 4-րդ մասի և Կուսակցությունների մասին օրենքի 33-րդ հոդվածի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի համաձայն՝ արգելելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը։

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ գործող բոլոր քաղաքական ուժերի գործունեությունը պետք է բացառվի»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը