Ներքին 2 տարի առաջ - 22:00 29-02-2024

Մինչև 2020-ի նոյեմբերի 9-ը բանակցային սեղանի շուրջ էինք, հիմա սեղանի վրա ենք

«Եթե տենց ընտրություն պիտի լինի՝ Նիկոլ Փաշինյա՞նը լինի, թե՞ Հայաստանի Հանրապետությունը, թող չլինի Նիկոլ Փաշինյանը։ Ես կարծում եմ, որ նման ընտրություն երբևէ որևէ մեկը չի էլ կարող քննարկել»,- այս մասին երեկ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը վստահեցրեց, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նման հարց երբեք չի ծագելու. «Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նման հարց երբեք չի էլ ծագելու, քանի որ ինքը ավելի շատ է մտածում իր աթոռի ու իշխանությունը պահելու մասին»:

Քաղաքագետի գնահատմամբ՝ վարչապետ Փաշինյանը պետք է սուբյեկտիվ լինի այդ հարցում և իր կատարած բոլոր հակահայ քայլերի, Հայաստանը նվաստացնելու և նսեմացնելու մեջ պետք է մեղադրի բոլորին՝ բացի իրենից:

«Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի համար երբեք չի լինի «Նիկոլ Փաշինյա՞նը թե՞ Հայաստանը»:

Հետո՝ այս հարցը ծագել է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, որովհետև պատմությունից, աշխարհաքաղաքականությունից հասկացող մարդը, խելացի վերլուծաբանները, պատմաբանները, որոնք շատ լավ տիրապետում են միջազգային հարաբերությունների պատմությանը, շատ լավ գիտեն, որ աշխարհում չի եղել գեթ մեկ դեպք, որ կապիտուլացված, թշնամու կողմից նվաստացված և նսեմացված ղեկավարը շարունակի ղեկավարել այն երկիրը, որը ինքը տարել է պարտության: Եթե անգամ նման դեպք է լինում, ոչ ոք չի կարող երազել, որ կապիտուլացված ղեկավարը կարող է հավասարը հավասարին բանակցել իրեն կապիտուլյացիայի ենթարկածի հետ և կարողանա արժանապատիվ խաղաղություն բերել այն երկրին, որին ինքը տարել է պարտության և նվաստացման»,- նկատեց նա:

Համբարյանի խոսքով՝ երեքուկես տարին շատ երկար ժամանակ է բոլորի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի համար՝ հասկանալու, որ երկիրը գնում է վերջնական կործանման․

«Այս ամենը ժամանակի հարց է, որովհետև Նիկոլ Փաշինյանը արդեն երեքուկես տարի է՝ աշխատում է Հայաստանի դեմ վարչապետի աթոռին նստելու պատճառով: Այն, ինչ կարելի էր որոշ չափով հղկել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, իր կապիտուլյանտ միության և իր անգրագետ, թերուս քաղաքականության, ինչպես նաև՝ այլ կենտրոններից ստացած կենտրոնների պատվերները կատարելու արդյունքում Հայաստանը հասցրել է բանանային հանրապետության մակարդակի երկրի. եթե մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը մեզ վերաբերող հարցերում բանակցում էինք սեղանի շուրջ, մենք հիմա բանակցությունների սեղանի վրա ենք»:

Եզրափակելով զրույցը՝ քաղաքագետը նշեց.

«Նիկոլ Փաշինյանի ղեկավարման ամեն վայրկյան հայ ժողովրդի ղեկավարման և Հայաստանի Հանրապետության դեմ է»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը