Ներքին 2 տարի առաջ - 16:30 29-02-2024

Ինչու է ծվծվում «Նատաշկա Պետոն»

Երեկ՝ փետրվարի 28-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ հարցազրույցի ընթացքում Պետրոս Ղազարյանը լրագրողների հասցեին ցինիկ ձևակերպում հնչեցրեց՝ «Գյուղերում կա կյանք, որը հեռու է և՛ Ֆեյսբուքից, և՛ լրատվամիջոցներից, էն որ վազում են պատգամավորների հետևից ծտի ձենով․․․»։

Ուշագրավ է, որ ՄԻՊ-ը ոչ մի դիտողություն չարեց Պետորս Ղազարյանին, փոխարենը շարունակեց նրա հարցերին պատասխանել։

Դժվար չէ կռահել, թե ինչու է Պետրոս Ղազարյանը վառված առանձին լրատվամիջոցներից և լրագրողներից։ Դրա համար ընդամենը մի փոքր կարելի է հետ գնալ և Պետրոս Ղազարյանի հիշողությունը թարմացնել։

Օրինակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր եղած ժամանակ իր ընտանեկան թերթում՝ «Հայկական ժամանակ»-ում, առնվազն 2 անգամ Պետրոս Ղազարյանին անվանել է Նատաշկա։ Համենայն դեպս, Փաշինյանը գրել է, որ ընդդիմությունը Պետորս Ղազարյանին հենց այդպես է ճանաչում։ Ըստ երևույթին Պետրոս Ղազարյանն այդ ժամանակ ծվծվացել է, դրա համար էլ Փաշինյանը նրան «Նատաշկա» անունն է տվել։



«Պետոն համարվում է Հայաստանի թիվ մեկ Նատաշկա, որը, սակայն, չափից շատ լափելու պատճառով կորցրել է իր կանացի գրավչությունը և վաղուց հատել է այն սահմանը, որից հետո անվանվում են պառվաբոզ»,- տարիներ առաջ գրել է Նիկոլ Փաշինյանը։

Խնդիրն այստեղ այլ է։ Պետրոս Ղազարյանը ՀՀ քաղաքացիների հարկերից սնվող Հ1-ի եթերից մի օր լրագրողական համայնքին է պիտակավորում, մի օր Արցախից բռնի տեղահանվածներին է «Արցախից փախածներ» անվանում, և որ ամենակարևորն է մշտապես պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության շահերը, որի մաս է կազմում նաև իր կինը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը