Ներքին 2 տարի առաջ - 10:53 28-02-2024

Մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը

Կյանքից հեռացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Ռիժկովը։ Այս մասին Риа Новости-ի փոխանցմամբ՝ իր տելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Ռիժկովին անվանելով դարաշրջանի մարդ։

«Մահացել է ապշեցուցիչ և պայծառ մարդ՝ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը։ Դարաշրջանի մարդ։ Յուրահատուկ ճակատագրի տեր, եզակի մասշտաբի պետական գործիչ և մեծ հոգու տեր մարդ։ Դա դրսևորվում էր այն ամենում, ինչ ձեռնարկեց Նիկոլայ Իվանովիչը։ Նա միշտ անկեղծորեն և խորապես անհանգստանում էր աշխատանքի, արդյունքի համար, ժողովրդի համար, երկրի համար: Նա ամեն ինչ անցկացնում էր իր հոգու միջով: Եվ դրանք գեղեցիկ խոսքեր չեն», - գրել է Մատվիենկոն:

Նիկոլայ Ռիժկովը հայ ժողովրդի մեծ բարեկամն է եղել։

1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո նա նշանակվել է երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։

Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։

Ռիժկովը միջազգային ասպարեզում հանդես է եկել հայանպաստ ելույթներով՝ կարևորելով Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցության անհրաժեշտությունը։ Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը՝ դիմաքանդակով, Սպիտակում՝ կիսանդրին։

2008 թվականի դեկտեմբերի 5-ին արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի բարձրագույն կոչման։

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը