Ներքին 2 տարի առաջ - 14:31 26-02-2024

«Զինապահ»-ի տրամադրած հատուցման գումարները բարձրացել են 26%-ով

ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը և գործադիր թիմը ջանքեր չեն խնայում զարգացնելու հիմնադրամը և դարձնելու այն մի ինստիտուցիոնալ կառույց՝ արժանի մեր զինծառայողների նվիրվածությանն ու զոհաբերությանը:

Ի նշան հարգանքի, գնահատանքի և ազգովի մեր երախտագիտության մեր շահառուներին, ովքեր իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերեցին մեր հայրենիքի համար, մենք պարտավորվում ենք անել հնարավորը մեր զինծառայողներին և նրանց ընտանիքներին սատար կանգնելու և բարեկեցիկ կյանք ապահովելու համար։

Առաջնորդվելով այդ սկզբունքով ՝ ԶԻՆԱՊԱՀԻ հոգաբարձուների խորհրդի 2024թ․ հունվարի 18-ի նիստի որոշմամբ ԶԻՆԱՊԱՀԸ վերանայել և ինդեքսավորել է իր շահառուների հատուցման ամսական վճարվող գումարը՝ բարձրացնելով այն 26%-ով 2024թ․ հունվարի 1-ից։ Այս նախաձեռնության արդյունքում ԶԻՆԱՊԱՀԻ տարեկան պարտավորություններն աճել են 4 միլիարդ ՀՀ դրամով։

Ինդեքսավորումը կտարածվի շահառուների միայն ամսական հատուցման վճարների և լրացուցիչ վճարների վրա։ Միանվագ գումարը չի ինդեքսավորվում։

Օրինակ՝ եթե շահառուի ամսական հատուցման գումարը 200,000 ՀՀ դրամ է, ապա ինդեքսավորման արդյունքում այն այսուհետ կկազմի 252,000 ՀՀ դրամ։

Այս ծրագիրը նպատակ ունի ևս մեկ անգամ ցույց տալ մեր գնահատանքը և շնորհակալությունը։

Այս փուլում հատուցման գումարների բարձրացումը կտարածվի բոլոր ներկա և 2024թ․ հունվարի 1-ից դիմող նոր շահառուների վրա, բացի 3-րդ խմբի զինհաշմանդամներին վճարվող դրամական աջակցության գումարներից և կամուրջ ծրագրի շահառուներին վճարվող գումարներից։

Սակայն առաջիկայում սպասվող օրենսդրական փոփոխություններից հետո ինդեքսավորումը կտարածվի նաև ԶԻՆԱՊԱՀԻ՝ երբևէ 1-ին կամ 2-րդ կարգի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճան ունեցող այն շահառուների վրա, ովքեր այս պահին 3-րդ խմբի զինհաշմանդամներ են։ Փոփոխությունից հետո նրանք նույնպես կշարունակեն ստանալ իրենց հասանելիք հատուցվող ինդեքսավորված գումարները՝ անկախ կարգի կամ ֆունկցիոնալության աստիճանի փոփոխությունից։

Ինդեքսավորումը ուժի մեջ է մտնում 2024թ․ հունվարի 1-ից սակայն վճարումները կիրականացվեն 2024թ․ մարտի 1-ից։ Այսպիսով, 2024թ․ հունվար և փետրվար ամիսների հատուցման գումարները նույնպես ենթակա են ինդեքսավորման։ 2024թ․ մարտի 1-ին ԶԻՆԱՊԱՀԸ կփոխանցի հունվար և փետրվար ամիսների ինդեքսավորման արդյունքում վերահաշվարկված գումարի տարբերությունը։

Այս փոփոխությամբ պայմանավորված՝ 2024թ․ մարտից ԶԻՆԱՊԱՀԻ շահառուների հատուցման ամսական վճարումները կկատարվեն միայն յուրաքանչյուր ամսվա 10-ին ներկայիս 5-ի և 15-ի փոխարեն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում