Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 14:00 24-02-2024

Զելենսկու այցը Հայաստան խիստ խորհրդանշական է․ Ստեփան Դանիելյան

Factor TV-ի տեղեկություններով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստանի Հանրապետություն։

Oragir.News-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան այս պահին պատրաստվում է, սակայն այցի ժամկետը վերջնականապես հաստատված չէ․ ուկրաինական կողմի հետ ժամկետի շուրջ բանակցություններ են ընթանում։ Սպասվում է, որ Վոլոդիմիր Զելենսկին Երևանում կլինի մարտ ամսին։ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լոբաչ Վալերին չի հերքել Factor TV-ի այս տեղեկությունը։

Oragir.News-ը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Հայաստան նախատեսված այցի վերաբերյալ զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ, ում խոսքով՝ Զելենսկու այցը ունի խիստ խորհրդանշականություն․

«Որքանով տեղյակ եմ՝ Զելենսկու այցը նախատեսված է սկզբում՝ Ադրբեջան, ապա՝ Հայաստան, ինչն ունի խորհրդանշական նշանակություն՝ արտաքին կողմնորոշումների փոփոխության իմաստով։

Ենթադրում եմ, որ այցը և այն խոստումները, թե ֆրանսիական զենք է գալու Հայաստան, միմյանց հետ փոխկապակցված են։ Իրավական առումով՝ ՀԱՊԿ-ի պայմանագրում գրանցված չէ նաև այն, որ սառեցվել են հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, ինչը ևս խորհրդանշական հայտարարություն է․ քայլ չանել, բայց քայլի տպավորություն ստեղծել»։

Դանիելյանի գնահատմամբ՝ Զելենսկու այցը Հայաստան կողմնորոշումների փոփոխության ցանկության արտահայտություն է։ «Կարող են լինել նաև տեսակետներ, որ Ռուսաստանի համար սա Ուկրաինայի հետ պատերազմի սառեցման հետ կապ ունենա»,- ասաց նա։

Մեր հարցին՝ ինչպիսի՞ հետևանք կունենա Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների համատեքստում, քաղաքագետն ասաց․ «Քանի որ մենք խոսում ենք ենթադրությունների դաշտում, ապա պիտի հասկանալ, որ Ռուսաստանի, Արևմուտքի և Միացյալ նահանգների հետ համաձայնեցված գործընթացում դա ուրիշ հարց է, եթե համաձայնեցված չէ՝ այլ հարց է»։

Այս ենթադրությունների շրջանում Դանիելյանը երկու կանխավարկած առաջ քաշեց․

«Այն կանխավարկածը, որ ինչ-որ աշխարհաքաղաքական փոխանակում է տեղի ունենում, խոսում է այն մասին, որ Ռուսաստանը ինչ-որ սիմվոլիկ հայտարարություններ կանի, եթե ոչ՝ հետևանքների մասին դժվար է խոսել։

Մյուս կողմից՝ Ռուսաստանը հստակություն չի ցուցաբերում՝ պասիվ լինելով կամ թույլ չտալով, որ Հայաստանում իշխանափոխություն լինի։

Կարծում եմ՝ նաև Իրանի վերաբերմունք ու դիրքորոշումն է այս հարցում շատ կարևոր»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում