Ներքին 2 տարի առաջ - 09:40 23-02-2024

Ալավերդիում քաղաքական խմորումները շարունակվում են․ ավագանու ՔՊ-ական անդամը կնշանակվի ԲԿ-ի տնօրեն

Oragir.News-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է Ալավերդու ԲԿ-ի երկարամյա տնօրեն Ստեփան Մոսինյանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրան այդ պաշտոնում կփոխարինի Ալավերդու ավագանու ՔՊ-ական անդամ Լորա Սարգսյանը, որն այժմ զբաղեցնում է բժշկական կենտրոնի փոխտնօրենի պաշտոնը։ Ընդ որում, Սարգսյանը, որ հիվանդանոցում գինեկոլոգ է աշխատել, փոխտնօրեն է դարձել ավագանու ՔՊ-ական անդամ դառնալուց հետո։

Քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն՝ ԲԿ-ի տնօրենի պաշտոնին հավակնում է նաև Սիմոն Զախարովը, որի մեկ ձայնի արդյունքում Ալավերդիում ապօրինի իշխանափոխություն տեղի ունեցավ, և ընտրված քաղաքապետ Արկադի Թամազյանը հեռացվեց իր պաշտոնից։

Ստեփան Մոսինյանի ղեկավարման ընթացքում Ալավերդու ԲԿ-ն բարգավաճել է։ Մոսինյանի՝ պաշտոնն ստանձնելու պահին կենտրոնը ունեցել է բազմաթիվ պարտքեր, սակայն նրան հաջողվել է ոչ միայն դուրս բերել ԲԿ-ն ֆինանսական դժվարություններից, այլև լուրջ հաջողություններ գրանցել՝ այն հարստացնելով նոր սարքավորումներով։

Մեր տեղեկություններով՝ Մոսինյանին աշխատանքից հեռացրել են քաղաքական նկատառումներից ելնելով և առանց որևէ հիմնավորման։ Տնօրենի թափուր տեղի վերջին մրցույթը հաղթահարելուց հետո նա դեռևս ուներ տնօրենի պաշտոնավարման 2․5 տարի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը