Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:36 22-02-2024

Ալեքսանդր Թամանյանի ուղեղն առանձնացրել են ու պահել

Փետրվարի 20-ին՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հիշատակի օրը, Oragir.News-ը այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շենքում գործող թանգարանը, որտեղ ֆորմալինի լուծույթի մեջ այցելուների ուշադրությանն է հանձնված ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետի գլխուղեղը։

Հավելենք, որ Թամանյանի գլխուղեղի կողքին ցուցադրված է նաև Գուսան Շերամի կոկորդը դարձյալ ֆորմալինի լուծույթի մեջ։

Ներկայացված օրգաններից զատ՝ այցելուների համար ցուցադրված են նաև համալսարանի նախկին այն ռեկտորների ներքին օրգանները, որոնք նրանք մահից առաջ սահմանված կարգով փոխանցել և նվիրել են համալսարանին։

Oragir.News-ի հետ զրույցում Բժշկության պատմության թանգարանի ավագ մասնագետ Քնարիկ Գարասեֆերյանը ներկայացրել է նաև համալսարանի հիմնադրման պատմությունը սկզբում՝ առանձին ֆակուլտետի, հետո՝ ինստիտուտի, իսկ վերջում՝ պետական համալսարանի կարգավիճակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է