Ներքին 2 տարի առաջ - 18:26 22-02-2024

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի և կայքի ներկայացմանը նվիրված միջոցառմանը, որին մասնակցում էին նաև Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՄ անդամ պետությունների մի շարք դեսպաններ:

Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը քաղհասարակության պլատֆորմի հետ երկխոսությունը շարունակական և ինստիտուցիոնալ դարձնելու հարցում և կարևորել է քաղհասարակության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում:

Մհեր Գրիգորյանը ներկայացրել է վերջերս Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 5-րդ նիստի արդյունքները՝ նշելով, որ ԵՄ-ն ողջունել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը և բարձր է գնահատել ձեռքբերված առաջընթացը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի դերը Հայաստան-ԵՄ գործընկերության շարունակական խթանման հարցում և կարևորել պլատֆորմի կողմից ներկայացվող զեկույցը՝ ընդգծելով, որ վերհանված խնդիրները հաշվի կառնվեն քաղհասարակության հետ համատեղ աշխատանքներում մշտադիտարկման և հաղորդակցության մեխանիզմները կատարելագործելու գործընթացում:

«Հավատացած ենք, որ ՀԸԳՀ-ը պետք է մեր քաղաքացիների կողմից որպես իրենց սեփականություն դիտարկվի և այդ նպատակին հասնելու համար մենք պետք է համատեղ ջանքեր գործադրենք՝ շարունակելով կառուցողական երկխոսությունը և ավելացնելով հաշվետվողականության աստիճանը»,- նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ամփոփելով խոսքը՝ փոխվարչապետը արդյունավետ քննարկումներ է մաղթել մասնակիցներին և պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես ՀԸԳՀ կիրարկմանը, այնպես էլ ոլորտային առանցքային բարեփոխումներին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի