Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 18:00 21-02-2024

Երկակի ստանդարտներ. ՀՀ-ում ժողովրդավարությունն արագընթաց տեմպերով հետընթաց է ապրում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ ԵՄ-ն գնահատում է ժողովրդավարական գործընթացների առաջմղման ուղղությամբ Հայաստանի ջանքերը։ Հայտարարությունում նշվել է, որ ԵՄ-ն կշարունակի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել մարդու իրավունքների պաշտպանության՝ 2023-2025 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի (HRAP) իրականացումն ապահովելու նպատակով ։

Oragir.News-ը Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանից հետաքրքրվեց, թե Հայաստանն ի՞նչ է արել ժողովրդավարական գործընթացների առաջմղման ուղղությամբ։ Ի պատասխան Կյուրեղյանը նշեց, որ իր համոզմամբ այսօր Հայաստանում ժողովրդավարությունը ոչ միայն առաջ չի մղվում, այլ նաև հետընթաց է ապրում, ընդ որում շատ արագացված տեմպերով։

Պատգամավորն ընդգծեց, որ եվրոպական երկրների տարբեր ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ մշտապես ասել է, որ չի կարելի ժողովրդավարական պրոցեսների գնահատման ժամանակ երկակի ստանդարտներ կիրառել։

«Ի՞նչ է նշանակում արագ. ժողովրդավարական գործընթացները մեր մոտ արագ տեմպերով դրական արձագանքնե՞ր ու արդյունքնե՞ր են տալիս, ՏԻՄ համակարգում առկա արդյունքնե՞րն են դրական, կամ ամեն օր մի նոր քաղբանտարկյալ ունենա՞լն ու քաղբանտարկյալների թիվն ավելացնե՞լը՝ ամեն մեկի վրա գործեր կարելով և լռեցնելու փորձերով։ Եթե դա է ժողովրդավարությունն, ուրեմն այո՛, դրական արդյունքներ կան»,- ասաց նա։

Կյուրեղյանը կարծում է, որ այս դեպքում եվրոպացի գործիչներին պետք է հարցնել, թե որն է իրենց պատկերացրած ժողովրդավարությունը ու նոր փորձել գնահատականներ տալ։ «Միգուցե մենք ժողովրդավարությունը տարբեր կերպ ենք ընկալում։ Իմ կարծիքով Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում՝ արագացված տեմպերով»,- ասաց նա։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ներկայումս եվրոպական կառույցները «չեն նկատում» Հայաստանում իրականացվող հակաժողովրդավարական քայլերը, ընդդիմադիր գործիչների նկատմամբ գործադրվող ճնշումները, մինչդեռ նախքան 2018 թվականի իշխանափոխությունը նման դեպքերին անմիջապես արձագանքում էին և կոշտ քննադատությամբ հանդես գալիս՝ մեր զրուցակիցը դա պայմանավորեց երկակի ստանդատներով։ Նա համոզմունք հայտնեց, ով եվրոպական կառույցներն իրենց համար հավանաբար ինչ-որ հիմնավորումներ ունեն, որոնք չեն բարձրաձայնում, քանի որ առանց որևէ հիմնավորման չէին կարող անտեսել Հայաստանում առկա իրավիճակը։

«Եթե կա հիմնավորում, որ սա առաջընթաց է, ապա ես ողջամիտ կասկած ունեմ, որ իրենք այլ նպատակներ ունեն և աջակցել են այս իշխանությունների կողմից իրականացվող հակաժողովրդավարական գործընթացները։ Ինձ մոտ ողջամիտ կասկած է առաջանում. եթե չեն աջակցում, առնվազն ոչ մի կերպ չեն էլ հանդիմանում այդ ամենին ու բացասական գնահատականներ չեն տալիս, ապա ինչ-որ պատճառներ ունեն»,- կարծում է նա։

Արմենուհի Կյուրեղյանը հավելեց, որ նման մոտեցումը խրախուսում է Հայաստանի իշխանություններին։ Նա վերահաստատեց, որ իր ողջամիտ կասկածներով, այդ խրախուսանքն ինչ-որ հիմքեր պետք է ունենա։ «Կա՛մ դեռևս այս իշխանություններից ինչ-որ սպասելիքներ ունեն, կա՛մ ամեն դեպքում Հայաստանում տիրող անկայուն իրավիճակն իրենց առայժմ ձեռնտու է»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին