Ներքին 2 տարի առաջ - 15:52 21-02-2024

2,5 տարի առաջ ՊՆ կայքից անհետացած «Արցախյան ազատամարտ» բաժինը հնարավո՞ր չէր վերականգնել

ՊՆ պաշտոնական կայքից 2,5 տարի առաջ անհետացել է «Արցախյան ազատամարտ» բաժինը, ի վերջո, ՀՀ ԶՈւ-ն ձևավորվել է Արցախյան ազատամարտի հիման վրա։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ ՊՆ-ից դա պատճառաբանում էին տեխնիկական խնդիրներով։ «2,5 տարվա ընթացքում հնարավո՞ր չէր վերացնել տեխնիկական խնդիրը, և ե՞րբ վերջապես մեր ԶՈւ-ի ակունքը, հիմքը հանդիսացող «Արցախյան ազատամարտ» բաժինը կվերականգնվի ՊՆ կայքում»,-դիմելով ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանին՝ ասաց պատգամավորը։

Կարեն Բրուտյանը պատասխանեց, որ դա իր պաշտոնեական պարտականությունների շրջանակից դուրս է․ «Տեղյակ էլ չեմ՝ ինչի մասին եք խոսում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան