Մամուլ 2 տարի առաջ - 07:37 20-02-2024

Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամը մտափոխվել է. կպահի մանդատը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունում խառն են. չեն կողմնորոշվում՝ ինչպես վարվել ավագանու անդամի իրենց մանդատների հետ: «Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանը վերջերս հայտարարել էր՝ պատրաստվում է վայր դնել ավագանու մանդատը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմա էլ նա մտափոխվել է ու չի պատրաստվում դեռ վայր դնել մանդատը։ «Առաջիկայում չեմ պատրաստվում վայր դնել մանդատս, դեռ կպահեմ այն. երբ հարմար կգտնեմ, կդնեմ»,-ահա այսպես արձագանքեց նա «Ժողովուրդ» օրաթերթի հարցին:

Նշենք, որ այս խմբակցությունը ավագանիում ամենափոքր ներկայացվածությունն ունեցող ֆրակցիան է, որն ունի ընդամենը 6 անդամ, որոնցից Արտակ Գալստյանը կալանավորված է, ուստի չի կարող մասնակցել նիստերին, Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ հանրային քրեական հետախուզում է հարուցված, նա հետախուզման մեջ է, Անուշ Գինոսյանն էլ հայտարարել է, որ դուրս է գալիս «Հանրային ձայն»-ից ու շարունակելու է հանդես գալ որպես ավագանու անկախ անդամ:

Փաստացի ստացվում է, որ այս պահի դրությամբ ֆրակցիան ավագանիում ներկայացված է ընդամենը 3 հոգով:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը