Արտաքին 2 տարի առաջ - 10:21 18-02-2024

Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի մատակարարումը Հունգարիա կսկսվի ապրիլին

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիջյարտոն հայտարարել է, որ Ադրբեջանից Թուրքիայի տարածքով գազի մատակարարումները կսկսվեն ապրիլի սկզբին՝ նշելով, որ Թուրքիան առաջին անգամ գազ կարտահանի մի երկիր, որն իր անմիջական հարևանը չէ։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Անկարայում գտնվող Սիջյարտոն պատասխանել է ընթացիկ խնդիրների վերաբերյալ հարցերին և գնահատականներ տվել։
Խոսելով Թուրքիա-Հունգարիա տնտեսական և առևտրային համատեղ հանձնաժողովի (ETOK/JETCO) հանդիպման մասին՝ նա նշել է, որ այս հանդիպման նպատակն է համաձայնության գալ, թե ինչպես կարող են երկու երկրները տնտեսական և առևտրային համագործակցությունը տեղափոխել ավելի բարձր մակարդակ։

«Հաշվի առնելով մեր տնտեսության մեջ թուրք ներդրողների դերի աճը՝ մենք գոհ ենք գործերի ներկա վիճակից»,- նշել է Սիջյարտոն:

Սիջյարտոն հայտարարել է նաև, որ անցյալ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային 4.3 մլրդ դոլարի՝ ընդգծելով, որ իրենք պետք է տեսնեն, թե ինչպես կարող են հետագայում զարգացնել հարաբերությունները երկու երկրների միջև։

«Առաջին հերթին, Եվրամիությունում մեր նախագահության ընթացքում առաջիկա 6 ամսում մենք մեծ ուշադրություն ենք դարձնելու Թուրքիայի և ԵՄ մաքսային միության միջև համագործակցության արդիականացմանն ու ընդլայնմանը»,-նշել է հունգարացի բարձրաստիճան պաշտոնյան:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում