Ուղիղ եթեր
Ավելին Ներքին 2 տարի առաջ - 16:30 17-02-2024

Եթե ներարկումն անգամ 1 մմ սխալ կատարվի, անմիջապես կուրություն կառաջանա․ բժիշկ-կոսմետոլոգ

Վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում ունեն ֆիլլերներն ու պլաստիկ միջամտությունները։ Արտաքին միջամտությունները բավականին արդիական են հատկապես երիտասարդության շրջանում։

Պլաստիկ վիրահատություններից զատ՝ այժմ կան բազմաթիվ ոչ պլաստիկ միջամտություններ, որոնք այսօր արվում են բոլոր էսթետիկ միջամտության կենտրոններում։

Կան բազմաթիվ կարծիքներ, որ այդ միջամտությունները ունեն բացասական ազդեցություն մարդկանց առողջության վրա և թողնում են իրենց բացասական հետևանքները։

Դրանցից ամենատարածվածի՝ շրթունքների ծավալի մեծացման ու քթի կոնտուրային պլաստիկայի մասին կա վարկած, որ դրանք՝ այսինքն ֆիլլերները դուրս չեն գալիս օրգանիզմից և տարածվում են դեմքի ու հյուսվածքների մեջ։

Oragir.News-ը այս թեմայի վերաբերյալ զրուցել է բժիշկ-կոսմետոլոգ Հռիփսիմե Կնյազյանի հետ, ով անդրադարձավ նաև ներարկումային միջամտություններին ու դրանց հնարավոր վտանգներին։

Հարցին, թե արդյոք ֆիլլերները ներարկումից հետո տարածվո՞ւմ են հյուսվածքների մեջ, կոսմետոլոգը պատասխանեց․

«Այո, դա ճիշտ է, եթե սխալ ներարկում է արվում և սխալ շերտեր է գնում դեպի հյուսվածքներ, նման դեպքում ֆիլլերը ենթարկվում է միգրացիայի։ Ճիշտ ներարկման դեպքում նման բան չի լինի»։

Խոսեցինք հնարավոր այտուցվածության և ալերգիաների մասին, որին ի պատասխան ասվեց․

«Ալերգիկ ֆոնը հիմնականում սկզբից է առաջանում․ սխալ ներարկման դեպքում հնարավոր է, որ ֆիլլերը գնա գաղտնի շերտեր և այդպիսով առաջացնի ալերգիա։Հավանականությունը 50/50 է, որովհետև նման դեպքում կարող է կախվի, երևա այտուց»։

Վտանգավո՞ր են արդյոք առողջության համար ֆիլլերները, բժիշկը հետևյալ կերպ պատասխանեց․

«Այստեղ նույնպես շատ հակասող երևույթներ կան․ եթե ֆիլլերը ներարկվում է այն ժամանակ, երբ օրգանիզմում հիվանդություններ կամ վիրուսներ կան՝ բնականաբար այն կունենա վատ հետևանքներ, իսկ հակառակ դեպքում դրանք ոչ մի վտանգ չեն ներկայացնում։

Ցանկացած պարագայում պետք է ներարկվի ճիշտ և լիզենզավորված նյութ, պետք է ունենա այնպիսի մոլեկուլյար կառուցվածք, որը ներծծվելու է օրգանիզմում։ Սխալ ներարկան դեպքում այն կարող է առաջացնել ճողվածք»։

Մեր հարցին, թե արժե՞ քթի ոչ պլաստիկ վիրահատություն կատարել, բժիշկը պատասխանեց․

«Եթե ներարկումը կատարվի նույնիսկ միլիմետրի տարբերության վրա՝ կարող է անգամ միանգամից կուրություն առաջացնել։ Նյութի շատ քանակով օգտագործման դեպում այն հետագայում ազդում է ոսկորի վրա։

Ավելի շատ խորհուրդ է տրվում քթի պլաստիկ միջամտությունը, ոչ պլաստիկը՝ միայն փոքր քանակությամբ նյութով, հակառակ դեպքում քիթը կենթարկվի դեֆորմացիայի։

Շրթունքի ֆիլլերը տարբերվում է քթի ֆիլլերից, քանի որ քթի ներարկվող ֆիլլերը ավելի կարծր ու կոպիտ է։Շրթունքների շարժումն ու աշխատանքը մեծ է, իսկ քիթը գտնվում է գրեթե անշարժ վիճակում, այդ պատճառով այն կարող է առաջացնել բարդություններ և տեղափոխվել դեմքի մի տեղից մյուսը։ Մատչելի ֆիլլերների դեպքում հատվածի հյուսվածքները մեռնում են, իսկ բնական նյութի դեպքում այն յուրացվում է օրգանիզմի կողմից և ոչ մի խնդիր չի առաջացնում»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին