Ներքին 2 տարի առաջ - 23:36 15-02-2024

Հիմա ուզում եմ անզորությունից ոռնալ՝ էս ինչ անտեր եք, իմ հայոց մայրեր․ Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ ՀՀ-ում իշխանության կգան ՀԱՅԵՐԸ......

Քիչ առաջ զանգահարել էր արցախցի մի հայուհի, զոհվածի մայր, ասում էր, որ որդու համար ստացած 10 միլիոն դրամով ուզում է մեր հերոսներին նվիրված մի թանգարան բացի, բայց քանի որ հասկանում է, որ այդ գումարը շատ քիչ է, խնդրում էր օգնել հովանավորներ գտնել......

Հիմա ուզում եմ անզորությունից ոռնալ՝ էս, ինչ անտեր եք, իմ հայոց մայրեր...... արդեն չորրորդ տարին է Եռաբլուրը դեռ շինհրապարակ է ավելի, մնացածն էլ ծնողները կառուցեցին.....

Պետականորեն մի գիրք կամ հատորաշար չտպվեց դավաճանած պատերազմում անիրական պայքար ու հերոսություն ցուցաբերած մեր տղաների մասին, միայն ծնողները ով-ինչ կարողացավ տպեցին, բաժանեցին ու....այդպես էլ չիմացանք ում մասին գրվեց, ում ՝ ոչ.....

Անվանական կամ խմբային պուրակներ բացվեցին, էլի՛ ծնողների կողմից....

Հիմա էլ թանգարան են ուզում կառուցել..... և ի՞նչ գումարով՝ որդու արյան..... իմ անտեր մայրեր, իմ մրմուռ մայրեր.....

Ցավը միայն մերն է..... ու վախենամ, կռիվն էլ է միայն մերը....... ու էս կռվում կամ մեր վրեժը պիտի հաղթի, կամ տիեզերքում ամեն ինչ սուտ է........

Հիմա թանգարանի ու փողի մասին.....

Եռաբլուրում բոլորն են տեսել կիսակառույց այն շինությունը, որ իբրև նախատեսված է եղել թանգարանի համար, բայց ասում են, մեջը այնքան փող են կերել, որ շինությունը դեռ չկառուցած արդեն վթարային է... ու կիսականգնած է , չգիտեմ, որ նախագահի օրից ու գնում է դեպի դարերը նորից...... Հիմա այդ շինությունը 100 անգամ երևի պիտի մեծացնել, որ տեղավորի այդքան պատմություն, այդքան հերոսապատում ու հոգևոր արժեք.....

Հը, կիկոլ, դուխդ չի հերիքում մոտենալ էդ սուրբ գործին: Ճիշտ ես անում, դու դրան արժանի չես, ինչպես արժանի չէ ՀՀ-ում ոչ մի մեծահարուստ..... իրենց երկրակեղեք ու պիղծ փողերով:
....Ու հենց այդպես էլ պատասխանեցի իմ վիրավոր հայուհուն.

- Ավանդ դրեք այդ գումարը, մինչև իշխանության կգան մեր տղաներին արժանի ուժեր, մաքուր ձեռքերով ուժեր, որովհետև վաղուց արդեն ՀՀ-ում ազնիվները չեն հարստանում, իսկ հարուստների պիղծ փողերը մեր տղաների հիշատակի շուքին անգամ մոտ մի թողեք:

Իսկ երբ ՀԱՅԵՐԸ գան իշխանության, համոզված եմ, կլինի այն թանգարանը, որի համար մենք այդ 10 միլիոնով միայն ծաղիկներ կգնենք ու կզարդարենք մայրերիս ձեռքերով......

Իսկ այդ օրը գալո՛ւ է»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին