Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:57 13-02-2024

Այսօրվա սադրանքը տեխնիկական իմաստով Միջազգային քրեական դատարանի իրավազորության տիրույթում է

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի իրականացրած սադրանքը, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր, տեխնիկական իմաստով Միջազգային քրեական դատարանի իրավազորության տիրույթում է, քանի որ դատարանի կանոնադրությունը գործում է Հայաստանի տարածքի նկատմամբ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային իրավակական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա հայտնել է, որ իրենց թիմն այժմ ուսումնասիրում է այսօրվա դեպքերը՝ հասկանալու համար՝ ինչ որակում պետք է տրվի տվյալ միջադեպին՝ պատերազմական հանցագործությո՞ւն, թե այլ։

«2022 թվականի սեպտեմբերին Սև լճի մոտ ադրբեջանցիները գնդակահարել էին զենքը վայր դրած զինվորականներին, և դա ակնհայտ պատերազմական հանցագործություն էր։ Այս դեպքի հետ կապված պետք է հասկանալ՝ ինչ որակում է պետք տալ, չեմ ուզում շտապել, բայց եթե հիմքեր լինեն այն որպես պատերազմական հանցագործություն որակելու համար, ապա այո՝ դատարանի իրավազորությունը կարող է գործել։ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունն ավելի առարկայական տարածվում է այլ դեպքերի վրա՝ օրինակ Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանումն ակնհայտ հանցագործություն է, որի պարագայում, կարծում եմ, դատարանի իրավազորությունը գործում է»,- նշել է Կիրակոսյանը։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
22:54 Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. փաստաբան