Ներքին 2 տարի առաջ - 20:03 12-02-2024

Իշխանությունն օգնում է նախկիններին, որ ժողովրդից գույք խլեն․ Ֆիրդուսիի բնակիչ

Արդեն երկար տարիներ է՝ Երևանի Ֆիրդուսիի բնակիչները պայքարում են իրենց իրավունքների համար։ Փաստն այն է, որ դեռ 2015 թվականին Կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել Ֆիրդուսի թաղամասի մի քանի տներ և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։

«Մարդիկ իրենց հռչակում են ընդդիմադիր գործիչներ, ինչ ասես ասում են Կառավարությանը, իբր նրանք թալանում են, բայց միասին մասնակցում են կառուցապատման ընթացքին ու մարդկանցից տուն են խլում ու նախկին-ներկա ժողովրդի դեմ են գործում։ Չեն ուզում պատշաճ ձևով փոխհատուցել մեզ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ֆիրդուսիի բնակիչ Ռոբերտ Բաղյանը։

Նա պատմեց, որ օրեր առաջ ընտանիքի անդամները տանը չեն եղել, հարևանները զանգել, ասել են՝ եկեք՝ ձեր տան դիմաց փակում են։

«Ընտանիքիս անդամները հուղարկավորության են եղել, իմացել են, որ մեր տան պարիսպների մոտ՝ բակային հատվածում, ինչ-որ մարդիկ եկել, ցանկացել են պարիսպ դնել։ Հետո իմացա, որ այդ մարդիկ հենց նույն ընդդիմադիրների աշխատակիցներն են, որոնք քաղաքապետարանի և իշխանության հետ սերտ համագործակցելով գնել են անգամ բակերն ու ճանապարհային հատվածները»։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել