Արտաքին 2 տարի առաջ - 18:21 12-02-2024

Թուրքիայն կապ է հաստատել Իսրայելի հետ՝ ՄԱԿ-ի օգնությունը Պաղեստին հասցնելու համար

Դիվանագիտական աղբյուրների նշմամբ՝ Իսրայելն արգելափակել է ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) կազմակերպած աջակցության առաքումը Պաղեստին։ Գործակալության նախագահ Ֆիլիպ Լազարինին այս առնչությամբ նշել է, որ գործակալության նկատմամբ կա թշնամական վերաբերմունք։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ Թուրքիան տարեկան 26 տոննա պարենային օգնություն է տրամադրում ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությանը։

Այս նպատակով UNRWA-ին նվիրաբերվել է 1100 պարկ ալյուր և այլ սննդամթերք։ UNRWA-ի և Իսրայելի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում նվիրաբերված սննդամթերքը տեղափոխվել է Աշդոտ նավահանգիստ, որտեղ մի մասն անցել է, իսկ մնացած մասը դեռ թույլ չի տրվել անցկացնել։ Այդ պատճառով էլ Թուրքիայի իշխանությունները կապ են հաստատել իսրայելցի պաշտոնյաների հետ, որպեսզի այդ օգնությունը հասնի պաղեստինցիներին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին