Ներքին 2 տարի առաջ - 17:22 11-02-2024

Գետքում կատարվել են կադրային մտահոգիչ փոփոխություններ, որոնք մենք համարում ենք կամայական. բաց նամակ՝ վարչապետին

Արդեն հայտնել էինք, որ մի քանի օր է՝ Գետք գյուղի բնակիչները իրենց բողոքն են արտահայտում նոր գյուղապետի նշանակման վերաբերյալ։ Գյուղի բնակիչները պահանջում են, որպեսզի իրենց նախկին գյուղապետին նորից իր պաշտոնին նշանակեն։ Գետքի բնակիչների ասելով`իրենց գյուղին պատիվ չբերող գյուղապետ են նշանակել Շիրակի մարզային իշխանությունները․ Նարինե Հարությունյանը պետք է օր առաջ ազատվի այդ պաշտոնից։

Գյուղացիները Oragir.News-ի հետ զրույցում պատմել են, թե ինչպես է ՔՊ-ական գյուղապետը աշխատանքից ազատել նրանց, ովքեր մասնակցել են հաջակցություն Աշոտ Շաբոյանի բողոքի ակցիային։

Գետքի բնակիչները բաց նամակ են ուղարկել Oragir.News-ի խմբագրություն, որն ուղղված է Նիկոլ Փաշինյանին։

Ներկայացնում ենք բաց նամակն ամբողջությամբ։

«Պարո՛ն վարչապետ, Ձեզ են դիմում Գետք գյուղի բնակիչները՝ որոնելով ստեղծված կացությունից ելքեր։ Մեր գյուղում կատարվել են կադրային մտահոգիչ փոփոխություններ, որոնք մենք համարում ենք կամայական՝ անձնական ընտրությամբ պայմանավորված և ոչ ի շահ մեր գյուղի բնակիչների։ Պաշտոնանկ է արվել Գետք գյուղի գյուղապետ Աշոտ Շաբոյանը և նրա փոխարեն նշանակվել է Նարինե Հարությունյանը։ Իմանալով, մեր համոզմամբ, անարդարացի կադրային այս փոփոխության մասին՝ փորձեցինք մարզպետից և համայնքի ղեկավարից տեղեկանալ, թե ինչն էր պատճառը, որ գյուղի հարգված գյուղապետին փոխարինում են մինչ այս դրական որևէ հատկանիշով աչքի չընկած թեկնածուով։ Սպառիչ պատասխան չստանալով՝ դիմում ենք Ձեզ՝ հուսալով, որ Դուք կկարողանաք լույս սփռել ստեղծված կասկածելի իրադրության վրա, վստահելով Ձեր անաչառությանը և ժողովրդի հանդեպ ունեցած Ձեր՝ անկասկածելի դրական վերաբերմունքին։ Որպես գիտակից և սրտացավ քաղաքացի՝ խնդրում ենք զբաղվել կատարված պաշտոնափոխությամբ՝ պարզաբանումներ մտցնելով ստեղծված իրադրության մեջ»։



Հիշեցնենք որ Գետքում իրավիճակը լարվել էր, երբ գյուղապետ Աշոտ Շաբոյանը Oragir.News-ին տված հարցազրույցում անդրադարձել էր գյուղի խնդիրներին, որոնք նորություն չէին, որոնց մասին տեղյակ են Շիրակի ՔՊ-ական մարզային իշխանությունները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի