Արտաքին 2 տարի առաջ - 12:54 11-02-2024

Կոնգրեսը հավանություն է տվել Թուրքիային 40 նոր F-16 կործանիչ վաճառելու գործարքին

Tert.am-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսը որոշել է հաստատել Թուրքիային 40 նոր F-16 կործանիչ վաճառելու և արդեն վաճառված F-16 կործանիչների արդիականացման գործարքը։ Այս մասին Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է X-ի էջում։

«Կոնգրեսի այս շաբաթվա որոշումը՝ հավանություն տալու Թուրքիայի կողմից 40 նոր F-16 ինքնաթիռների ձեռքբերմանը և ևս 79-ի արդականացմանը, մեծ առաջընթաց է: Թուրքիայում F-16 կործանիչների առկայությունը չափազանց կարևոր է ՆԱՏՕ-ի ուժերի համար՝ դաշնակիցների միջև ապագա փոխգործունակությունն ապահովելու համար», - ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:

Ինչպես նշում է TRT հեռուստաալիքը, թուրքական հայտի վերանայման երկշաբաթյա գործընթացը, որը սկսվել էր հունվարի 26-ին, ավարտվել է գործարքի հետագա իրականացման համար առանց որևէ խոչընդոտի։

Այս ընթացքում կոնգրեսականները կարող էին առարկություններ ներկայացնել: Դա արեց միայն սենատոր Ռենդ Փոլը՝ իր առարկությունը փոխանցելով Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին: Սակայն, ինչպես նշում է հեռուստաալիքը, նրա դիմումը հետագա առաջընթաց չի ունեցել մինչև թուրքական հայտի քննարկման ժամկետի ավարտը։ Այսպիսով, ԱՄՆ օրենսդրության տեսակետից Թուրքիային կործանիչների վաճառքն ավարտին հասցնելու համար խոչընդոտներ չեն մնացել։

Թուրքիան մի քանի տարի առաջ ԱՄՆ-ից պահանջել էր 40 F-16 Block 70 կործանիչ և 80 Block 70 արդիականացման կոմպլեկտներ իր գործող ինքնաթիռների համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»