Մամուլ 2 տարի առաջ - 07:09 07-02-2024

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից կարծում են, որ միայն երկու պատասխանատու բուհ կա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Դեռ 2019 թվականից էր բուհերի խոշորացման մասին շրջանառվող հայեցակարգի նախագիծը քննարկվում։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը համալսարանների միավորման եւ Ակադեմիական քաղաքի կառուցման համար դեռ նախորդ տարի՝ հուլիս ամսից ՀՀ պետական բուհեր եւ գիտահետազոտական կազմակերպություններ էր ուղարկել հայեցակարգ։

Բուհերին հանձնարարված է եղել նամակին պատասխանել մինչեւ 2024 թվականի փետրվարի 15-ը։ Բանն այն է, որ մինչ այսօր ՀՀ պետական բուհերից եւ գիտահետազոտական կազմակերպություններից նամակին արձագանքել են ընդամենը 2 բուհ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը եւ ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ նշված բուհերն են պատասխանատու եղել պատասխանել։ «Որոշակի մոտեցում այս բուհերը ներկայացրել են, դրական, թե ոչ, չեմ կարող ասել։ Տնտեսագիտական համալսարանն իր հիմնավորումներն է բերել։ Այս բուհերի պատասխանը ցույց է տալիս նրանց պատասխանատվության մասին»:

Հավելենք նաեւ, որ նշված հայեցակարգն իրենից ենթադրում է բուհերի խոշորացում եւ գիտահետազոտական կազմակերպությունների միավորում։ Միավորումն իրականացվել է մի քանի ուղղությամբ՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների եւ սպայական։ Հայեցակարգի վերաբերյալ 8 ամսվա ընթացքում արձագանք է ներկայացրել 2 բուհ։ Նույնիսկ բուհերի կողմից պատասխան չուղարկելն է պատասխան, քանի որ բազմիցս ենք նկատում, թե համալսարաններում եւ՛ ուսանողների, եւ՛ դասախոսների կողմից ինչպիսի կոպիտ արձագանք է հնչում բուհերի միացման վերաբերյալ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը