Խոսք Ներքին 3 տարի առաջ - 13:57 03-05-2023

Կազմավորվող բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իր հետ կբերի կոռուպցիոն ռիսկեր

ԱԺ-ում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով նախագիծ, ասաց, որ Հայաստանում կկազմավորվի բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ բարձագույն որակավորման կոմիտեի, գիտության կոմիտեի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական վարչության հենքի վրա։

Oragir.News-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը, խոսելով նախարարի ներկայացրած նախագծից, ասաց, որ այդ կառույցների միավորումը շատ ռիսկային է։

«Այս երեք կառույցների միավորումը իր հետ բերում է որոշակի ռիսկեր, և դրանք հատկապես կապված են կոռուպցիայի հետ»,- ասաց Մխիթարյանը։

Խոսելով շատ մարդկանց մոտ եղած մտավախություններից՝ Մխիթարյանն ասաց. «Այս նոր ստեղծվող կոմիտեն, ըստ էության, հետագիծն է հսկելու բոլոր այն մարդկանց, որոնք սկսում են ստանալ բարձրագույն կրթություն, բոլոր մակարդակներով անցնում են, հետո գիտական աստիճան են ստանում, հետո մնում են գիտության մեջ, այսինքն՝ այս ամբողջ հետագիծը, դրա քաղաքականությունը մշակվելու և վերահսկվելու է ընդամենը մեկ մարմնի կողմից։

Դա նշանակում է, որ կարող են շատ ռիսկեր լինել, առանց այն էլ շատ թույլ իմունիտետ ունեցող համակարգը, ըստ էության, կախված է լինելու մեկ մարդու որոշումներից, որը հնարավորություն է տալու մեկին ստանալ բարձրագույն կրթություն, հետո գիտական աստիճան, հետո էլ գիտության մեջ որոշակի գործնեություն իրականացնելու համար ստանալ դրամաշնորհներ»,- ասաց Մխիթարյանը և հավելեց, որ սա միակ բացը չէ։

Խոսելով հաջորդ խնդիրներից, որոնք առկա են նախագծում, Մխիթարյանն ասաց. «Երկրորդ մտավախությունն այն է, որ ստեղծվող կոմիտեն այնքան լայն լիազորություններ ունի, որ դա ուրիշ երկրներում հատուկ է առանձին նախարարությունների, և դրա համար արժի, որ այս կոմիտեն ոչ թե լինի կոմիտե, և լիազոր մարմինը լինի նախարարությունը, այսինքն՝ նրա որոշումները հաստատվի նախարարի կողմից, այլ լինի առանձին նախարարություն և ուղիղ բոլոր որոշումները մտնեն կառավարություն և կառավարությունը հաստատի, որովհետև դրա լիազորությունները այնքան լայն են լինելու, որ նույնիսկ նախարարություններ կան՝ ավելի նեղ լիազորություններ ունեն, քան թե կունենա այս նոր ստեղծվող կոմիտեն»,- ասաց Մխիթարյանը և հավելեց, որ նախկինում նման փարձ ունեցել ենք և այլ երկրներում էլ կա ու շարունակում է լինել։

«Այսպիսի փորձ մենք նույնիսկ Հայաստանում ենք ունեցել։ 90-ական թվականներին եղել է Լուսավորության նախարարություն, որը զբաղվում էր ավելի շատ կրթության և հանրակրթության հարցերով, և ունեցել ենք Բարձրագույն կրթության և գիտության նախարարություն, այսինքն՝ երկու նախարար ենք ունեցել կրթության ոլորտից, որոնք եղել են կառավարության անդամ»,- ասաց Մխիթարյանը և հավելեց, որ շատ երկրներում այդ փորձը կա, օրինակ՝ ՌԴ-ն ունի առանձին Բարձրագույն կրթության և գիտության նախարարություն և կրթության նախարարություն առանձին։

Մխիթարյանի խոսքով՝ շատ երկրներում է այդ պրակտիկան կիրառվում է և չարժի, նախագիծը կյանքի կոչել։ Ըստ փորձագետի՝ ներկայիս նախարարությունը առանց այն էլ ծանրաբեռնված է, իր մեջ ներառում է գիտությունը, մշակույթը, սպորտը, երիտասարդությունը, և ուղղակի տեղին կլինի՝ թեթևացնեն այդ նախարարության «հոգսերը», և մենք ունենանք նոր նախարարություն՝ բարձրագույն կրթության և գիտության։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի