Ներքին 2 տարի առաջ - 21:19 05-02-2024

Կոտայքում «գիշերային թիթեռնիկ»-ը հայտնել է, որ իր կամքին հակառակ սեռական հարաբերություն են ունեցել իր հետ. shamshyan.com

Հունվարի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա մի կին ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Ջրվեժում գործող «Ռիչ» հյուրանոցային համալիրի մոտ 2 տղամարդ առևանգել են իրեն, իրենից հափշտակել իր մոտ եղած գումարը և ատրճանակով սպառնացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանը։
Տեղում կինը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 00։20-ի սահմաններում Երևանի Բագրատունյաց պողոտայում իրեն են մոտեցել իրեն անծանոթ 2 տղամարդ և պայմանավորվել, որ 30 հազար դրամի դիմաց գնան «Մոցարտ» հյուրանոցային համալիր, որտեղ Մոցարտի հնչյունների ներքո սեռական հարաբերություններ կունենան «ամենագժական ձևով»։

Ինքը համաձայնվել է և նստել է նրանց ավտոմեքենան, սակայն «Մոցարտ»-ի փոխարեն իրեն տարել են Ջրվեժ գյուղ, դաշտամիջյանն հատվածում կայանել են ավտոմեքենան ու նրանցից մեկը իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել, իսկ մյուս տղամարդը ավտոմեքենայի մեջ իր վրա ատրճանակ է ուղղել և սպառնալիքի տակ վերցրել իր մոտ եղած 48 հազար դրամը, այնուհետև իրեն իջեցրել են ավտոմեքենայից, թողել դաշտամիջյան հատվածում ու մեքենայով հեռացել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ պարզել են ենթադրյալ կասկածյալների ինքնությունը և ինչ մակնիշի ավտոմեքենայով են եղել։

Կասկածյալներից մեկին Կոտայքի մարզի գյուղերից մեկում ոստիկանները հայտնաբերել են և բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին։
Ոստիկանությունը ձեռնարկում է նրա հանցակցին և հանցագործության գործիք ատրճանակն ու կնոջից գողացված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանություն ահազանգած կինը «գիշերային թիթեռնիկ»-ներից է։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur