Ներքին 2 տարի առաջ - 15:40 04-02-2024

Նիկոլ Անհողի Արտակ անունով եղբայրը եղբոր նման աղանդավոր է և ատում է Հայ Առաքելական Եկեղեցին․ Գագիկ Համբարյան

Նիկոլի եղբայրը ևս հակաեկեղեցական է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը եւ լուսանկար տարածել, որում Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արտակ Փաշինյանը կիսվել է երկու տարվա վաղեմության տեսանյութով՝ ուղղված կաթողիկոսի դեմ:

«Նիկոլ Անհողի Արտակ անունով եղբայրը, ենթադրաբար, եղբոր նման աղանդավոր է և ատում է Հայ Առաքելական Եկեղեցին և նրա առաջնորդին (մեր եկեղեցին և կաթողիկոսին չեմ տարանջատում)...

Կապիտուլյանտի եղբայրն իր ֆեյսբուքյան էջի reels բաժնում կիսվել է «Նոր Հայաստան, նոր վեհափառ» տխրահռչակ, ֆաշիստական, աղանդավորական ու իշխանական շրջանակների կողմից հովանավորվող նախաձեռնության երկու տարվա վաղեմության տեսանյութով, որտեղ մի երկոտանի «կենդանի» սպառնում է Վեհափառին...

Դավաճան Նիկոլի ընտանիքի սույն անդամից այլ բան սպասել պետք էլ չէր...



Հետաքրքիր է, թե դրա եղբայրը երկու տարվա վաղեմության տեսանյութը կիսվելով ի՞նչ է ակնարկում...

Հիշեցնեմ, որ Նիկոլն արդեն վարչապետ եղած ժամանակ իր ֆեյսբուքյան էջում կիսվում էր հայտնի աղանդավորական մեկի գաղափարներով՝ կոչ անելով մարդկաց կարդալ դրա մտքերը, ինչպես նաև հենց ինքն էր հովանավորում մեր եկեղեցու և նրա առաջնորդի դեմ դուրս ելած խաժամուժին՝ տապալված գործողություններից հետո նրանցից շատերին նշանակելով պաշտոնների...

Ի դեպ, ըստ Գյումրիում տարածվող լուրերի կաթողիկոսի դեմ ծավալված շարժումը ժամանակին կոորդինացվել է հայտնի համասեռամոլ, հակաեկեղեցական, աղոթքը ծաղրող «դդումի» կողմից, որի շրջապատի ներկայացուցիչներն էլ հարձակվում էին եկեղեցու և կաթողիկոսի վրա...»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը